Հաճախ կերեք սև շոկոլադՍև շոկոլադը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու սպորտային հաջողությունների համար՝ այնքան, որքան լիակատար կանոնավոր մարզումները, գրում է The Daily Mail– ը։ Անգամ երբ մարդ կանոնավոր պարապմունքների հետ մեկտեղ սննդի մեջ շոկոլադի փոքր չափաբաժին է օգտագործում, արդյունքները 50 տոկոսով ավելի բարձր են լինում։ Գաղտնիքը Էպիկատեխին կոչվող միացության մեջ է։ Այն նպաստում է մկանների աճին՝ այնպես, ինչպես վազքի պես ակտիվ ֆիզիկական գործունեությունը։ 

Ամերիկացի գիտնականները մկների վրա կատարված փորձի արդյունքում պարզել են, որ «միացությունը նաև միտոխոնդրիայի արտադրության է հանգեցնում, այն է՝ բջիջների «էներգետիկ կայանների» ու մազանոթների քանակի մեծացման, որոնց շնորհիվ մկանները սնուցվում են թթվածնով»։ Արդյունքում՝ դա էներգիայի մեծ լիցք է հաղորդում։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել