«Ստրատեգ» Մխոն

Աննայի «ռաբ» Մխոն հայտարարել է, թե իրենց մոտեցումն արտաքին քաղաքական կամ անվտանգային հարցերի վերաբերյալ տարբերվում է ընդդիմության մոտեցումից, քանի որ կարծում է, որ մի երկրի հետ սերտ հարաբերությունների կառուցումը չի ազդում մյուս երկրների հետ հարաբերությունների որակի վրա, ու որպես իր թեզի ապացույց մատնանշել է հայ-ռուս-ադրբեջանական հարաբերությունների սպեցիֆիկան՝ այն, թե ինչպես էր Մոսկվան, հանդիսանալով ՀՀ ռազմավարական դաշնակիցը, զենք վաճառում Ադրբեջանին՝ սպասարկելով իր ազգային շահը: Ըստ Մխոյի՝ Հայաստանը պետք է բացատրի իր միջագային գործըներներին, որ առաջ է տանում միայն սեփական շահը, և մեկի հետ հարաբեոթյունը կապ չունի մյուսի հետ:

Մխոս, փասորեն, իրեն լրիվ դրել է Էրդողանի տեղը: Մխոյի ասածը, ըստ էության, մի բան է, և այն հետևյալն է՝ կոպլեմենտարիզմի ժամանակշրջանը դեռ չի ավարտվել, իսկ Հայաստանն այն երկիրն է, որ եթե նույնիսկ ավարտվել էլ է, ապա դա չի խանգարում «մեծն» Նիկոլին այն վերակենդանացնել:

Մխոն երկու բան հաշվի չի առել. մեկն այն է, որ նման խաղ իրենց աշխարհում կարող են թույլ տալ քիչ երկրներ, որոնցից են նույն Թուրքիան ու Ադրբեջանը, ապա՝ նման շռայլություն իրենց կարող են թույլ տալ սուբյեկտայնություն ունեցող երկրները միայն, իսկ Նիկոլի պես պարտված մեկը չի կարող թելել միմյանց հակադիր, պատերազմական դրության մեջ գտնվողների թելերն ու մնալ անպաիժ: Այսինքն՝ որպեսզի Հայաստանը կարողանա կոմպլեմենտար արտաքին քաղաքակնություն վարել, առնազը պետք է ընդունակ լինի ինքնուրույնաբար ապահովել սեփական անվտանգությունը: Այնինչ եթե հենց հիմա նույն Իրանը զորքերը հետ քաշի Արաքսի հովտին հարող շրջաններից, մի քանի օրից Իլհամն Աննայի ննջասենյակում կողջունի Նիկոլի թրաշը:

Փաստ է, որ ներկայիս աշխարհաքաղաքական ռեալների պայմաններում Հայաստանը չի կարող ու չպետք է վարի կոմպլեմենտար արտաքին քաղաքակնություն, քանի որ նման վարքի դեպքում զրկվում է բոլոր հնարավոր դաշնակիցներից՝ դառնալով յուրային օտարների ու օտար յուրայինների մեջ, ինչը կբերի համազգային աղետի: Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի իր արտաքին քաղաքական նարատիվների հարցում՝ նկատի ունենալով մախևառաջ սեփական աշխարհագրությունն ու բնական դաշնակիցների և նույնքան բնական թշնամիների ով լինելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել