Ladynews.am-ը գրում է.

Դիզայներների սիրելի, զգայուն շրթունքներով և անհավանական կանացի կառուցվածքով հոլանդացի սուպերմոդել Դաուտցեն Քրեզը ծնվել է 1985թ-ին հոլանդական գյուղերից մեկում: Մանկության երազանքն էր չմշկասահորդուհի դառնալը, սակայն հետագայում պարզ է դառնում` նրան բոլորովին այլ ճանապարհ էր սպասվում:

Մոդելի կարիերան նրա ծրագրերի մեջ չէր մտնում, մինչ այն պահը, երբ աղջնակը որոշում է մի քիչ փող աշխատել և փորձել իր բախտը` լուսանկարներ ուղարկելով մոդելային որոշ գործակալությունների:«Նկարներս այդքան լավ որակի էլ չէին»,-հիշում է Դաուտցենը: Բայց անգամ այդ ոչ այնքան որակյալ լուսանկարներում նկատելի է լինում աղջկա գեղեցկությունն ու մեծ ներուժը:

Առաջին մոդելային գործակալությունը, որտեղ նա սկսում է աշխատանքը, դառնում է Paparazzi-ին`Ամստերդամում: Այսպիսով Դաուտցենը դառնում է մոդելային աշխարհում առաջինը, ով իր ճանապարհն ինքն է հարթում: 18 տարեկանում նա արդեն կայանում է իր ոլորտում և գրավում բազմաթիվ հանրահայտ պոդիումներ, հայտնվում մի շարք հանրահայտ ամսագրերի շապիկներին: Կարճ ժամանակում հայտնվում է նորաձևության ինդուստրիայի այնպիսի գերհզոր գովազդային գործակալություններում, ինչպիսիք են` Gucci, Versace, Valentino, Dolce&Gabbana, Guerlain և այլն:

2010թ-ին Դաուտցենը Քրեզն ամուսնացել է դիջեյ Սաների Ջեյմսի հետ, ունի որդի. «Հանուն տղայիս ես սովորեցի պատրաստել, իսկ երբ նա սկսեց քայլել , իմ գրաֆիկն ավելի ծանրաբեռնված դարձավ»: Սակայն անձնական կյանքը չի խանգարում, որ Դաուտցենն զբաղվի իր սիրած աշխատանքով:

Հոլանդիայում ես ամենալավն եմ, բայց դեռ շատ կա՝ դառնամ Ժիզել:

Սիրում եմ սեքսուալության զգացողությունը, այն սիրում եմ նաև ցուցադրությունների ժամանակ, բայց ներքնազգեստների ցուցադրությունն ստիպում է անհանգստություն ապրել, որովհետև ներքնազգեստ է և հեռուստատեսություն, ուր քեզ նայում են հազարավոր մարդիկ:

Իմ գաղտնիքը սնունդը մինչև վերջ չուտելու մեջ է, սակայն սիրելի ուտեստներից ինձ չեմ զրկում, այդպես ինձ դժբախտ կզգայի, դա ավելի վատ է, քան ավելորդ կիլոգրամներ ունենալը:

Ամենագրավիչ բանը ինքնավստահությունն է ուժերիդ հանդեպ և անկախության զգացողությունը:

Դիմահարդարների համար ինձ հետ գործ ունենալը շատ հեշտ է՝ թարթիչաներկ, դիմափոշի, շուրթերի բալզամ և պատրաստ եմ դուրս գալ պոդիում:

Աշխատանքիս շնորհիվ կարող եմ ճանապարհորդել աշխարհի տարբեր վայրերով:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

600x580600x580600x580600x580

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել