
Օդանավակայանում այնքա՜ն տոմսեր կան , որոնք ես գնել եմ մտովի..
Սակայն թուլությունից ու անկորողությունից դրանք ճզմել եմ ձեռքերիս մեջ այնքա՜ն , որ անպիտան դառնան...
Ահա այսօր ևս գնում եմ մեկ տոմս, քեզ մոտ մեկնելու ակնկալիքով...
Մոտենում եմ երևակայական տոմսարկղին, մեկնում ձեռքս, ահռելի շատ գումար եմ շպրտում վաճառողի դեմքին... վերձնում մեկ տոմս, իսկ մնացած գումարը խցկում եմ գրպաններս...
Ու կարծես գումարս չի վերջանում..
Գուցե նրա համար, որ չունեյի այդքան շատ, որ տոմս գնեի....
Մտովի բազմապատկում եմ , հանում, գումարում, թե արդյոք վաճառողը չխաբեց ..
Ու պարզվում է խաբեց...
Մի քանի միլիոն կարոտի պակաս խաբեց ...
Ժպտում եմ , կուզեի միշտ այսպես խաբված լինել..
Չեմ վիճում վաճառողի հետ խաբեության համար, պատրաստ եմ անգամ մի քանի միլիոն էլ նվիրեմ, չէ, որ մեկնում եմ քեզ մոտ...
Իսկ դա հասարակ բան չէ ...
Ամուր սեղմում եմ տոմսերը կրծքիս, իսկ մյուս ձեռքով իմ փոքրի՜կ «ճամպրուկը» պահում թեթևությամբ...
Քո գնալուց ինձ ասացիր, որ չեն թույլատրում շատ բան վերձնել..
Ես ևս շատ բան չեմ վերձրել սիրելիս..
Միայն մի փոքրիկ պայուսակ, որ միշտ ինձ մոտ է..
Այնտեղ տեղավորել եմ շրթներկ , որը դու ատում ես ...
Ինչպես նաև հայելի ... ու վերջ ..
Իսկ ահա մյուս ձեռքիս տոմս է.. որն իրոք տոմսի է նման..
Հագել եմ մուգ կապույտ ջինսե տաբատ, որը դու անսահման շատ սիրում էիր... իսկ այ բլուզս, նոր է ..
Մազերիս երկարությունը ՝ անփոփոխ...
...կամ գուցե ավելի երկար...
Իսկ այնպես ընդհանուր ես նույնն եմ... այնպես ինչպես սիրեցիր առաջին անգամ...
Սակայն այդ ժամանակ, հիշում ե՞ս, ես շրթներկ չէի քսել...
Ահա նկարագրում եմ,որ երբ տեսնես ճանաչես...
Բավական երկար ժամանակ է անցել քո մեկնումից, ու ես վախենում եմ, որ ժամանումս ոչինչ կլինի, եթե չգտնենք իրար այդ քո հեռավոր երկրում..
Ժպտում եմ ու քայլում առաջ հպարտությամբ.. մտովի գրկում քեզ, նաև համբուրում.. իսկ մեկ ու մեջ ձեռքերս հպվում են այտերիս, որ մաքրեն արցունքներս ու շրթունքներս ծռմռելով ժպիտ նկարեն դեմքիս...
Քեզ տեսնելիս պիտի ժպտամ...
Օդանավակայանը չգիտեմ որտեղ է ...
Քայլերս ահա վերջանում են ու ես կանգնած եմ , մեր նստարանի առաջ..
Երևակայական օդանավակայանի նստարանը շա՜տ գեղեցիկ է...
Ես նստում եմ ...
Հոգիս տակն ու վրա է..
Շատ շուտով ես կհասնեմ քեզ մոտ, իսկ դու պատրաստ ինձ կդիմավորես մուտքի մոտ,
Չնայած չեմ զգուշացրել, որ գալու եմ ...
Ոչինչ, ամեն դեպքում կգրկես, կհամբուրես... գուցե արտասվենք...
Մեզ ոչ-ոք չի հասկանա, եթե արտասվենք..
Մարդիկ ինչ-որ մեկին դիմավորելուց միշտ ուրախ են լինում..
Բայց ահա մենք իրար տեսնելուց պիտի արտասվենք...
Գուցե մարդիկ մեզ նման չեն ...
Գուցե մարդիկ մեզ պես չեն զգում ...
... Չեն սիրում...
... Չեն կարոտել...
... Չեն ..
... Չեն ..
Գուցե մեզ նման մարդիկ ....
.... Չկա՞ն ...
Բայց մենք կարտասվենք...
Չգիտեմ արդյո՞ք երջանկությունից, թե կուտակված տխրությունը դուրս կշպրտենք ու կազատվենք նրանից...
Մեզ չեն հասկանա..
Քեզ՝ առավել ևս...
Բայց մենք կարտասվենք, որովհետև , երբ երազում ես հավիտյան մի բանի մասին, ու այն անսպասելի իրականություն է դառնում ...
արտասվում ես...
Երջանկությունից թե տխրությունից, որ էլ չես երազի ..
Չգիտեմ...
Մի քիչ ցավ էլ կզգանք...
Կրկին չեմ կարողանում կողմնորոշվել այն կլինի ամփոփումը մեր տառապանքների, թե երջանկությունը կարոտից ազատվելու...
Բայց այս ամենը հասարակ բան է , նրա դեմ, որ ես մեկնում եմ քեզ մոտ....
Շուտով խորը շունչ կքաշեմ, հետո վեր կելնեմ ու փոքրիկ «ճամպրուկս» ձեռքիս կմոտենամ ինքնաթիռներին...
Մտովի կնտրեմ, թե որն է ավելի գեղեցիկ...
Մտովի կզարդարեմ...որոշ բաներ կձևափոխեմ..կհանեմ, կտեղադրեմ... և հենց այդ ամենագեղեցիկն էլ կնստեմ..
Քեզ մոտ գալուց պետք է ամեն ինչ գեղեցիկ լինի...
Ինքնաթիռի մեջ հուզված եմ..
Սակայն ասա տեսնեմ այդ ո՞վ չէր հուզվի..
Ինքնաթիռը հրաժեշտ է տալիս երևանին, պոկվում գետնից ու ...
...ամպերում է...
Սպասումից ու անհանգստությունից նյարդայնացած ես մտովի կոտրում եմ ապակիները, սեփական թևերով թռչելու ցանկություն է առաջանում...
....
Ինքնաթիռը կրկին հպվում է հատակին...
Բոլորն ինքնամոռաց դուրս են թռչում ու շտապում գրկախառնվելու...
Ես անփութորեն հանում եմ հայելիս, շատ խնամքով թարմացնում շրթներկս..
...
Հասկանում եմ, որ իմ «ինքնաթիռը» այգուց պոկել ու ուղարկել երկինք չեմ կարող...
Իմ «ինքնաթիռը» չի թռչում...
Արցունքներս չեմ էլ փորձում զսպել...
Չի ստացվի...
.........
Ես տոմսերը տաքացնում եմ ձեռքերիս մեջ այնքան,որ թուլանում են ..քրտնում .. ճմրթվում..ու կրկին կորցնում պիտանելիությունը..
Հետո ինձ ասում են, որ ես չեմ կարող մեկնել...
Որ տոմսերս որքան էլ նման լինեն տոմսերի, միևնույնն է թղթի սովորական կտորներ են, որ մտովի գնեցի օդանավակայանի վաճառողից..
Սակայն քեզ հասնելու ցանկությունը կոկորդիս է սեղմվել..
Ես նստում եմ ինքնաթիռ՝ մտովի...
.........
Իսկ ձեզ մոտ երևակայական ինքնաթիռներ չկա՞ն..
Եթե կան դիմավորիր ինձ..
Ես շուտով կհասնեմ..