1in.am-ը գրում է.

Թուրքիայի ռազմաօդային ուժերի՝ Ինջիրլիքում (Ադանայի գավառ) գտնվող բազայում վայրէջք են կատարել 3 ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ:

Ինքնաթիռներում գտնվում են ռազմական բնույթի իրեր, հաղորդում է HaberTurk գործակալությունը:

Ինքնաթիռները վայրէջք են կատարել հերթով՝ մեկը մյուսի հետևից: Բեռների մասին ավելի մանրամասն տեղեկություններ չեն նշվում:

Ավելի վաղ՝ առավոտյան, ավիաբազայից թռիչք են իրականացրել 6 F-16 կործանիչներ և անօդաչու հետախույզ ինքնաթիռը:

Անկարան պաշտոնական հայտարարություններ չի արել Սիրիայի վարչակարգի դեմ ռազմական գործողությունների ժամանակ Ինջիրլիքի բազայի հնարավոր օգտագործման մասին՝ չնայած որ նախկինում այդ բազան թուրք-ամերիկյան էր համարվում: Տեղի դիտորդներն այս ակտիվությունը համարում են Սիրիայում ռազմական գործողությունների նախապատրաստություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել