1in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ սուրճի չարաշահումը կարող է վատ ազդել նյութափոխանակության վրա և նույնիսկ երիտասարդ մարդկանց մոտ կրկնակի ավելացնել վաղաժամ մահացության հնարավորությունը։ 

Խոսքն օրական 4 բաժակ սուրճի մասին է: Այս եզրակացություններն արվել են 20-87 տարեկան 43 727 մարդկանց ուսումնասիրելուց հետո: 16 տարի տևած ուսումնասիրության ընթացքում 2500 մահացության դեպքեր են գրանցվել: Դրանց 1/3-ը կապված են սրտի և անոթների հիվանդությունների հետ, իսկ մնացած բոլորը՝ սուրճի չարաշահման: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ սուրճը խթանում է ադրենալինի արտանետումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել