
Operativ.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականին: Նա շատերի համար կուռք էր դարձել և շարունակում է մնալ: Նրա մրցանակները և հանդիսատեսի անսահման համակրանքը հնարավոր չէ նկարագրել: Շատերը չեն հավատացել և չեն հավատում, որ նա մահացել է: Նրա մահը մեծ սթրես էր միլիոնավոր երկրպագուների համար: Այս մասին գրում է 7days.ru-ն: Շատերը պնդում էին, որ նա չի մահացել, այլ պարզապես սարքել է իր մահը:
Այդպիսի հայտարարություններ կատարելու համար երկրպագուները շատ լուրջ հիմքեր են ունեցել: Ոմանք նրան տեսել էր մեքենայի մեջ, իսկ ոմանք էլ համացանցում տեսանյութ էին տեղադրել, որտեղ նա քայլում էր իր տանը: Շատերն էլ պնդում էին, որ դա նրա հոգին է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել