Նախաճաշը բաց թողելը վտանգավոր է  սրտի  համարDoctors.am-ը գրում է.

Պարզվում է`  այն մեծահասակների մոտ, ովքեր կանոնավոր կերպով բաց են թողնում նախաճաշը, 27%-ով ավելի բարձր է ինֆարկտի  զարգացման  ռիսկը , քան մշտապես նախաճաշողները: 

Գիտնականները տարիներ առաջ ուսումնասիրել են մոտ 27000 մարդու սննդային սովորությունները, որոնց 13%-ը երբեք չէր նախաճաշում: Նրանց բոլորի տարիքը 45-ից բարձր էր: Մոտավորապես 16 տարի անց կատարած կրկնակի հետազոտությունները ցույց տվեցին, որ չնախաճաշողներն  ինֆարկտի զարգացման 27%-ով ավելի բարձր  հավանականություն  ունեն:

Ինչո՞ւ է  նախաճաշից խուսափելը բարձրացնում սրտի ինֆարկտի ոիսկը:

Մասնագետներն այստեղ միակարծիք չեն, սակայն պատճառն  ամենայն հավանականությամբ հետևյալն է. նրանք , ովքեր բաց են թողնում  նախաճաշը, օրվա ընթացքում  ավելի ուժեղ սով են զգում և հետևաբար ավելի մեծ քանակով սնունդ են ընդունում՝ ստիպելով  օրգանիզմին կարճ ժամանակում մեծ քանակով կալորիաներ մշակել: 

Հետևաբար բարձրանում է նաև արյան մեջ շաքարի պարունակության  մակարդակը, որը կարող է նպաստել անոթների էնդոթելերի վնասմանն ու անոթների խցանմանը:

Սակայն գիտնականները լռում են` արդյոք կարևոր է, թե  մարդիկ կոնկրետ ինչ են ուտում նախաճաշին, և արդյոք քաղցր ու ճարպոտ նախաճաշն ավելի նախընտրելի  է, քան դրա   բացակայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել