
1in.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվական»-ը, օգոստոսի 29-ին առավոտյան ժամը 8.00-ին ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդի Արա Օսկանյանը և նրա ընկերը Բաղրամյան պողոտայի վրա գտնվող Music factory բարից դուրս գալուց հետո, երբ նստել են սև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, նրանց են մոտեցել քաղաքացիական հագուստով մարդիկ և ենթադրաբար ուղեկցել ոստիկանություն:
Մեր հարցմանը ոստիկանությունից պատասխանել էին, որ նշված վայրից բերման են ենթարկվել երկու հոգի՝ թմրանյութեր պահելու և օգտագործելու կասկածանքով՝ առանց նշելու նրանց անունները։
Այս երկու օրվա ընթացքում «Առաջին լրատվական»-ին չհաջողվեց կապ հաստատել Օսկանյանների ընտանիքից որևէ մեկի հետ, քանի որ նրանք խուսափում են պատասխանել լրագրողների հարցերին։ Սակայն մեր տեղեկություններով՝ Արա Օսկանյանն այսօր մասնակցում է «Վիցեմիսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանի հարսանիքին։ Վերջինիս փեսացուն Արթուր Հովհաննիսյանն է, ով ավարտել է Վիրջինիայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժինը։
Հայտնի չէ, թե ԱԳ նախկին նախարարի որդին, ով թմրանյութեր պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել ոստիկանություն, ում կողմից է հրավիրված հարսանիքին։