Մինչ այսօր ինձ թվում էր, թե «Ար» հեռուստաընկերությունը, ինչպես որ կարելի էր ենթադրել դասվում է իր գործին լուրջ վերաբերվող հեռուստաընկերությունների շարքին, բայց այն ինչ այսօր կատարվեց, ուղղակի տարօրինակ ու անընդունելի էր:

Իհարկե, հասկանում եմ, որ հնարավոր է պարապ են մնացել, երևի իրենց էլ զանգող չկա, բայց որ զանգեն անծանոթ մարդու բնակարան ու լռե՞ն ու դա օրվա մեջ մի քանի անգամ:
Վերջին զանգին ես պատասխանեցի, դա մոտ մի ժամ առաջ էր: Սկզբում լռություն էր, հետո մի պահ հեռվից լսվեց. <<Մի լարվի, լռի ու լսի>>: Ու էլի լռություն մինչև ես չանջատեցի: Հեռախոսահամարը գրանցվեց. 010-44-01-51:
Հետ զանգեցի: Նույն ձայնը պատասխանեց.
-«Ար» հեռուստաընկերություն, լսում եմ:
Նորից խնդրեցի կրկնի, գուցե սխալ եմ լսել (ականջներիս չհավատացի, որ նման բան արվում է հեռուստաընկության հեռախոսից):

Շատ հանգիստ ու հարգալից տոնով ներկայացրեցի զանգիս պատճառն ու նպատակը ու ապշեցի երկրորդ անգամ: Հեռախոսավարուհին հեգնական տոնով շարունակեց.
-Ձեր մոտ մանյա պրիսլեդովանիյա ա Ես Ձեր պարապը չեմ,- ու անջատեց:

ԻՍԿ ՄԵՆՔ ՁԵՐ ՊԱՐԱՊՆ Ե՞ՆՔ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել