Doctors.am-ը գրում է.
Գոտկային հատվածում առկա դաջվածքները բարդացնում են ծննդաբերությունը, քանի որ կնոջը էպիդուրալ անզգայացում կատարելիս կարող են առաջանալ թարախային բարդություններ:
Այս մասին զգուշացրել են ռուս մասնագետները 'Մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատոլոգիայի և վերարդատդրողական բժշկության նոր տեխնոլոգիաներ' միջազգային համագումարի ընթացքում:
Դաջվածք ունեցող կանաց մոտ էպիդուրալ անզգայացումն առաջ է բերում մեծ թվով բարդություններ: Դաջվածքի գծերի տակ ապրում են անաէրոբ միկրոօրգանիզմներ, որոնք, թափանցելով խորը հյուսվածքներ, առաջ են բերում թարախային գործընթացներ:
Այս նույն պատճառով, օրինակ, Իսրաելում գոտկատեղի հատվածում առկա դաջվածքի դեպքում կնոջը էպիդուրալ անզգայացում չի կատարվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել