Գաղտնիք չէ, որ կենդանիները կարող են վտանգավոր լինել: Նրանց մեջ կան այնպիսիք, որ կարող են անգամ քրեորեն հետապնդելի արարք գործել: Այս հոդվածում ներկայացված են դեպքեր, երբ ոստիկանները ձերբակալել են կենդանիներին տարբեր հանցագործություններ գործելու համար: 

 

1. Մուքի կապիկը

 

Ֆլորիդայի ոստիկանության աշխատակիցները Մուքի կապիկին տնային կալանքի ենթարկեցին: Նա կծել էր մի մարդու, ով շոյել էր նրան: Կապիկի տերը զգուշացրել էր այդ մարդուն, որ կենդանիներն անկանխատեսլի են: Մուքին դրանից առաջ երբևէ կատաղի պահվածք չէր դրսևորել, սակայն այս անգամ հավանաբար նա վախեցել էր մոտակայքով անցնող բեռնատար մեքենայի աղմուկից և կծել էր իրեն շոյող մարդուն: Տնային կալանքը 30 օր տևեց. ոստիկանության մարմինները ցանկանում էին, որ նա ազատություն ստանար, երբ նրա կատաղությունն անցած կլիներ: Կապիկի տեր Բրեդ Բերմանին նման որոշումը տխրեցրեց: Նա գտնում էր, որ իր կապիկը կատաղության նշաններ ցույց չի տվել: Ամենավատն այն է, որ Մուքին ստիպված էր իր 20-րդ տարեդարձն անցկացնել տնային կալանքի տակ:

2. Հանցագործ կատուն


Վերջերս մի կատու բերման ենթարկվեց Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալագոասի բանտ: Կատուն մի քանի անգամ հայտնվել էր բանտի տարածքում: Ոչ ոք առանձնակի ուշադրություն չէր դարձրել նրա վրա, սակայն մի անգամ ոստիկանության աշխատակիցներից մեկը նկատեց, որ կատուն իր հետ մի պայուսակ էր վերցրել: Պայուսակի մեջ մի բջջային հեռախոս և լիցքավորիչ կար, ինչպես նաև թունել փորելու համար նախատեսված որոշ գործիքներ: Պարզվել է, որ այդ կատվին պահում են բանտարկյալները: Նրանք բանտից դուրս էին ուղարկում կատվին: Դրսում նրանց ընտանիքի անդամները կատվի վրա գործիքներ էին կպցնում: Դրանից հետո կատուն բնազդաբար վերադառնում էր բանտարկյալների մոտ: Այնքան էլ դժվար չէ կռահել, թե ինչ նպատակներով էին բանտարկյալները պատրաստվում կիրառել կատվի բերած գործիքները: Կատվին ձերբակալեցին, և ներկայումս բոլոր 263 բանտարկյալները այս հանցագործության կասկածյալներ են համարվում:  

3. Թմրամոլների խմբի անդամ Լորենցոն

Լորենցոն մի թութակ է, որ ձերբակալվել է Կոլումբիայում: Թմրադեղերի տարածմամբ զբաղվող կոլումբիացիների խումբը 1700 թութակների վարժեցրել էր ոստիկան տեսնելուն պես իսպաներեն ասել «Վազիր, վազիր, շուտով կբռնվես»: Ոստիկաններին թութակների նման պահվածքը կասկածի տեղիք տվեց: Նրանք շուտով պարզեցին, թե ինչ է կատարվում և առգրավեցին 200 զենք, մի գողացված մոտոցիկլետ, մեծ քանակությամբ թմրադեղ: Ոստիկանները բերման ենթարկեցին Լորենզոյին, 2 այլ թռչունների և 4 տղամարդու:

4. Շրջմոլիկ կապիկ Գոշան

 

Գոշան մակակե տեսակի կապիկ էր, որին Ռուսաստանում բնակվող մի հարուստ ընտանիք գնել էր և պահում էր որպես ընտանի կենդանի: Որքան կապիկը մեծանում էր, այնքան դժվար էր դառնում վերահսկել նրան, և ընտանիքը ի վերջո լքեց նրան: Գոշան ցոփ կյանքից հետո փողոց էր ընկել, սակայն որոշ ժամանակ անց նա մտերմացավ շրջմոլիկ մարդկանց հետ: Նրանք իրենց համար մի լքված ապաստարան էին գտել և անօրինական կերպով ներխուժել ու բնակություն հաստատել այնտեղ: Շրջմոլիկները Գոշային էլ իրենց հետ տարան այնտեղ: Այսպիսով, Գոշան կրկին վերադարձավ տնային կյանքի: Ցավոք, ոստիկանությունը շուտով ձերբակալեց շրջմոլիկներին և կապիկին: Հետագայում կապիկին ուղարկեցին Նովոսիբիրսկի կենդանաբանական այգի:   

5. Կախարդական այծը


Այս կենդանին անուն չուներ: 2009 թ.-ին այն Նիգերիայում ձերբակալվեց ավտոմեքենայի գողության համար: Մի քանի մարդ փորձել էր գողանալ ավտոմեքենան: Ոստիկանությանը հաջողվեց բռնել նրանց բոլորին, բացի մեկից: Այդ մեկը վազելով փախել էր դեպի ծառուղի: Երբ ոստիկանությունը գնաց նրա հետևից, պարզվեց, որ դա այծ է: Ոստիկանության աշխատակիցները երևի մտածեցին, որ փախուստ կատարած մարդը ինչ-որ կախարդական կերպով այծի էր վերածվել և ձերբակալեցին նրան:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել