Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մակֆոլը և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը օգոստոսի 31-ին քննարկել են Սիրիայի իրավիճակը:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն այսօր ընգծել է, որ Սիրիայի նկատմամբ ուժի կիրառման մասին ԱՄՆ-ի սպառնալիքներն ընդունելի չեն:

«Ցանկացած միակողմանի ռազմական գործողություն, որին կդիմեն՝ շրջանցելով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, կլինի միջազգային նորմերի ուղղակի խախտում, կպայքայի սիրիական հակամարտության քաղաքական և դիվանագիտական լուծման հեռանկարները, կհանգեցնի առճակատման և զոհերի նոր փուլի: Չի կարելի թույլատրել իրադարձությունների նման զարգացումը»-ասել է Լուկաշևիչը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել