Ցավոք, սակայն ռազմական գործողությունները մեծ դեր են խաղում աշխարհի պատմության ձևավորման գործում: Պատերազմների արդյունքում ամբողջ ազգություններ են ոչնչացել, վերափոխվել է հասարակությունը մեծ ու փոքր տարբեր առումներով: Պատմության մեջ անհամար ճակատամարտեր են տեղի ունեցել, սակայն դրանցից որոշները երբեմն ավելի մեծ նշանակություն են ունեցել պատմության հետագա զարգացման համար, քան մյուսները: Այս հոդվածում ներկայացնում ենք պատմության ամենակարևոր 10 ճակատամարտերը, որոնք, հնարավոր է, քանակական առումով ամենախոշորը չեն եղել, սակայն դրանցից յուրաքանչյուրը մեծ ազդեցություն է ունեցել պամության վրա, ինչը մենք դեռևս շարունակում են զգալ մեր օրերում: Եթե դրանցից որևէ մեկն այլ կերպ ավարտվեր, աշխարհը, որում մենք այժմ ապրում ենք, բոլորովին այլ կլիներ:

10. Ստալինգրադի ճակատամարտը 1942-1943թթ.


Ստալինգրադի ճակատամարտը վճռական ու բեկումնային դեր է ունեցել Հիտլերի աշխարհակալական հավակնոտությանը վերջ դնելու, Նացիստական Գերմանիան վերջնականապես ջախջախելու ու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տանելու մեջ: Ճակատամարտը տեղի է ունեցել 1942թ.-ի հուլիսից մինչև 1943թ.-ի փետրվարը, և այն համարվում է ամենարյունալիներից մեկը, որտեղ ավելի քան 1.5 միլիոն մարդ է զոհվել, 91,000 գերմանացի գերեվարվել և մի ամբողջ գերմանական բանակ ջախջախվել: Գերմանական բանակն այնպիսի մեծ կորուստներ էր կրել, որ այն, չկարողանալով դրանից հետո վերականգնվել, պատերազմի մնացած ընթացքում արդեն պաշտպանողական ռազմավարություն էր միայն իրականացնում: Եթե ճակատամարտն այլ ընթացք ունենար, դժվար է ասել` ի վերջո գերմանացիները, թե Սովետական Միությունը կտաներ հաղթանակը, սակայն կարելի է վստահ ասել, որ պատերազմը դեռ շատ ամիսներ կձգվեր` միգուցե նույնիսկ հնարավորություն տալով Գերմանիային ժամանակ շահել ատոոմային ռումբի սեփական տեսակը մշակելու ու կատարելագործելու համար:

9. Միդուեյ կղզու ճակատամարտը 1942թ.


Ինչպես Ստալինգրադի ճակատամարտը գերմանացիների համար, նույն վախճանն ունեցավ ԱՄՆ-Ճապոնիա 1942թ.-ին երեք օր տևած ճակատամարտը ճապոնացիների համար: Ծովակալ Յամամոտոն ծրագրում էր զավթել Հավայան կղզիների արևմուտքում գտնվող Միդուեյ աթոլ կղզին, որն էլ հետագայում կօգտագործվեր մյուս ռազմավարական կղզիների վրա հարձակումները կազմակերպելու համար: Ի զարմանս նրա` ճապոնացիներին դիմավորում է ամերիկյան ռազմական նավատորմը` ծովակալ Չեսթեր Նիմիթզի հրամանատարությամբ, և ճապոնացիները ճակատամարտում, որը հեշտությամբ կարող էին հաղթել իրենց գերիշխող թվով, պարտություն են կրում` կորցնելով բոլոր 4 ավիակիրները, ամբողջ օդային տեխնիկան ու լավագույն օդաչուներին: Այս պարտությունը արդյունավետորեն վերջ դրեց ճապոնացիների խաղաղօվկիանոսյան արշավանքներին: Դրանից հետո ճապոնական բանակը երկար ժամանակ չէր կարողանում վերականգնվել:

8. Ակտիումի ճակատամարտ (Ք.ա. 31թ.)


Պատկերացրեք` ինչ կարող էր տեղի ունենալ, եթե Եգիպտոսի թագուհի Կլեոպատրային ու հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսին հաջողվեր հաղթանակ տանել հռոմեացի մեկ այլ զորավար Օկտավիանոսի փոքր նավատորմի նկատմամբ: Ծովային այս ճակատամարտում Անտոնիոսն ու Կլեոպատրան կարճ ժամանակում կորցնում են իրենց ռազմական նավերի երկու երրորդը, ինչպես նաև կորցնում ցանկացած հնարավորություն Օկտավիանոսին խանգարելու դառնալ Հռոմի կայսր, երբ նրանց զորքերը, իմանալով ծովային ճակատամարտում պարտության մասին, սկսում են նահանջել: Կլեոպատրային և Անտոնիոսին հաջողվում է փախչել կոտորածից` հասնելով Եգիպտոս, սակայն ի վերջո նրանք ինքնասպանություն են գործում:

7. Վաթերլոյի ճակատամարտ 1815թ.


Էլբա կղզում կարճ ժամանակ ապրելուց հետո Նապոլեոն Բոնապարտն իր փառքը վերականգնելու համար նորից մտնում է Ֆրանսիա, գրավում Փարիզը, սակայն շատ ժամանակ չանցած` բրիտանական, գերմանական ու պրուսական զորքերը պարտության են մատնում Նապոլեոնի զորքին Վաթերլոյի ճակատամարտում: 1815թ.-ի հունիսի 22-ին Նապոլեոնը վերջնականապես գահընկեց է արվում և աքսորվում Սուրբ Հեղինե կղզի` որպես անգլիացիների գերի, որտեղ էլ ի վերջո վախճանվում է։

6. Գեթիսբուրգի ճակատամաարտ 1863թ.


Զորավար Ռոբերտ Լին ցանկանում էր արշավել Վաշինգտոն` իշխանազրկելու Լինքոլնին ու կառավարական իր թիմին` ստիպելով երկրին ընդունել Միացյալ Նահանգների դաշնակիցներին, սակայն Ջորջ Միդը, ով առաջնորդում էր կառավարական զորքը, երեք օր տևած Գեթիսբուրգի ճակատամարտում 1863թ.-ին ջախջախիչ պարտության է մատնում Լիին ու իր միության զորքերին:

 Շարունակելի....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել