
Operativ.am-ը գրում է.
Լեդի Գագան ստացել է խոզի կերպար: Այդ կերպարի միջոցով նա որոշել է գովազդել իր նոր երգը, որը կոչվում է ″Swine″, ինչն էլ թարգմանաբար նշանակում է խոզ:
Ներկայումս երգչուհին պատրաստվում է ″iTunes Music Festival″ փառատոնի բացմանը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 1-ին, որտեղ երգչուհին իր ″ARTPOP″ ալբոմից նոր երգեր կկատարի, որոնց թվում կիլինի նաև ″Swine″ երգը:
Պապարացիները երգչուհուն լուսանկարել են լոնդոնյան ձայնագրման ստուդիայից դուրս գալու ժամանակ: Երգչուհին սև կոմբինիզոնով է եղել: Այս անգամ նա որոշել էր չզարմացնել մարդկանց իր մերկությամբ:
Բայց երգչուհին ամեն դեպքում կարողացել է կրկին զվարճացնել իր երկրպագուներին: Լեդի Գագան հանրությանը ներկայացել է խոզի քթով: Այդ տեսքով նա ստորագրություններ է բաժանել իր երկրպագուներին և լուսանկարվել նրանց հետ: