Նյու Յորքի Իեշիվա համալսարանի՝ Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի գիտնականները եզրակացրել են, որ ավելորդ քաշից ազատվելու նպատակով սննդակարգ պահպանող մարդկանց ուղեղը «ուտում է սեփական բջիջները»։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ ուղեղի բջիջները, ինչպես և մարդու օրգանիզմի այլ հատվածներ, սկսում են «իրենք իրենց ուտել», որպեսզի սովը հաղթահարելու համար օգտագործեն էներգիայի վերջին աղբյուրը։ Այս գործընթացը կոչվում է աուտոֆագիա, ընդ որում՝ բջջի ներքին բաղադրիչները ենթարկվում են դեգրադացիայի, իսկ սովածության զգացումն ավելի է ուժեղանում։

Գիտնականների պնդմամբ՝ սովածության մասին վկայող ազդակն ուղեղին փոխանցելուց առաջ օրգանիզմը հետևում է արյան բաղադրության փոփոխություններին և միայն գլյուկոզայի, ամինաթթուների և ճարպաթթուների քանակին արձագանքելուց հետո է ուտելու անհրաժեշտության ազդակ ուղարկում։Ինչպես հայտնում է The Telegraph– ը, սոված մկների մասնակցությամբ անցկացվող փորձերը ցույց են տվել, որ աուտոգրաֆիայի գործընթացին միջամտելու դեպքում սովի զգացումը չի ուժեղանա. կրծողների ուղեղի քիմիական փոփոխությունների արդյունքում կենդանիներն ավելի թեթև ու նիհար են դառնում։ 

ամբողջական նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել