![](/static/news/b/2013/08/80809.jpg)
1in.am-ը գրում է.
Balenciaga նորաձևության տունը պայմանագիր է ստորագրել Քրիսթեն Ստյուրատի հետ անցած տարվա հունիսին: Դերասանուհին հայտարարվել էր նոր Florabotanica բուրմունքի դեմքը: Նրա մասնակցությամբ առաջին գովազդը հայտնվել է անցած տարի:
Balenciaga-ից Նիկոլա Գեսկերի հեռանալուց հետո, ով ընկերությունում զբաղեցնում էր կրեատիվ տնօրենի պաշտոնը, լուրեր էին տարածվել, որ Քրիսթեն Ստյուարտն էլ կդադարեցնի համագործակցությունը նորաձևության տան հետ: Բայց, չնայած իր աղմկահարույց հայտարարությանը, որ կհեռանա կրեատիվ տնօրենի հետևից, դերասանուհին շարունակում է մնալ Florabotanica-ի դեմքը: Բացի այդ, նոր գովազդում Քրիսթեն Ստյուարտը բավականին անկեղծ է եղել` հանդես գալով առանց վերնազգեստի:
«Բարեբախտաբար, ինձ դուր է գալիս բուրմունքը, այդ պատճառով ստիպված չեմ ստել»,- հայտարարել է դերասանուհին: