Սեպտեմբերի 1-ից Երևանում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում168.am-ը գրու է.

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա): Մասնավորապես. տարհանվելու են կանգառն արգելող ճանապարհային նշանի և տարհանման մասին նախազգուշացնող ցուցանակի ազդման գոտում կայանած տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցները, որոնք կայանված են կանգառն արգելված վայրերում (օրինակ՝ երթևեկելի երկրորդ գոտում կամ մայթերի վրա) և խոչընդոտում են երթևեկության այլ մասնակիցների երթևեկությանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել