
1. Բժիշկ երվորյակները պայմավորվել էին երբեք չգիրանալ: Նրանք արդեն 20 տարի է, ինչ մրցում են, թե ով է ավելի քիչ կշռում: Դա հանգեցրել է նրան, որ եկրվորյակների մարմինները և ձայները մանկական են: Ի դժբախտություն նրանց ծնողների` իրենց դեռահասության մեծ մասը նրանք անցկացրել են համապատասխան հիվանդանոցներում:
2. Տղամարդ մոդել, ով մահացել էր անորեքսիայից:
Ջերեմի Գլիցերը որոշ ժամանակ առաջ մոդել էր հիասքանչ արտաքինով: Բայց իր կյանքի մեծ մասը նա անցկացրել էր պայքարելով բուլեմիայի և անորեքսիայի դեմ: Խրոնիկ սովամահ անող դիետաների, փսխումների և ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով նա ուղղակիորեն ոչնչացրեց իր մարմինը: Երբ նա մահացավ 2010թ.-ին 38 տարեկան հասակում, կշռում էր ընդամենը 30կգ:
3. Անորեքսիայով տառապող մայրը կրում է իր 7-ամյա դստեր հագուստը:
Լուսանկարի վրա 26-ամյա Ռեբեկա Ջոնսը կարծես թե իր 7-ամյա դստեր քույրը լինի: Ռեբեկան ավելի քան 15 տարի տառապում է անորեքսիայով և ստիպված է կրել մանկական հագուստ: Չնայած որ Ռեբեկան բարձրահասակ է իր աղջկանից, բայց նրանից ավելի թեթև է կշռում: Ռեբեկան սնվում է ապուրներով, տոստերով և էներգետիկներով:
4. Անորեքսիայով տառապող աղջիկը ստիպում էր իրեն քայլել օրական 12 ժամ: Լորեն Բեյլին մանկուց պայքարում էր անորեքսիայի դեմ, և վերջին կաթիլը, ինչը քիչ էր մնում` սպաներ նրան, դա 12-ժամյա զբոսանքներն էին: Կես տարի պայքարելու շնորհիվ բժիշկներին հաջողվեց նրան նորմալ տեսքի բերել:
5. Դոլլի Ջենկինսոնի 17-ամյա դուստրը անորեքսիա ունի: Նա չի կարող հստակ ասել, թե երբ է դա սկսվել: Արդեն երկար տարիներ Դոլլին տանում է աղջկան զանազան բուժումների, բայց դրանք դեռ ոչ մի արդյունքի չեն հանգեցրել: Այդ պատճառով Դոլլին որոշել է իր մեթոդներով հաղթահարել այդ սարսափելի հիվանդությունը: Որպեսզի իր աղջիկը կարողանա կողքից նայել իր հետ տեղի ունեցողին, Դոլլին որոշել է իր վրա փորձարկել դստեր սարսափելի դիետան:
6.Պրեգորեկսիայով հիվանդ կինը հիմա պայքարում է անորեքսիայի դեմ:
48-ամյա կինը տառապում էր պրեգոկսիայի ծանր արտահայտված տեսակով: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ դպրոցական տարիներին նրա մոտ հայտնաբերվեց անորեքսիա: Ամուսնությունիւց հետո այդ հիվանդությունը վերաճեց պրեգորեկսիայի: Նա ամեն կերպ թաքցնում էր իր փորը, հրաժարվում էր ուտելիքից, սպորտով էր զբաղվում: Շատերը նույնիսկ չէին պատկերացնում, որ նա կարող է հղի լինել: Ծննդաբերությունից հետո Մեգգին սթափվեց և ամեն կերպ մասնակցում է անորեքսիայի դեմ արշավներին:
7. Անորեքսիայով տառապող մոդելը նկարահանվել էր «No Anorexia» կոչվող գովազդային արշավում:
Մոդել Իզաբելա Կարոն մահացել է 2010թ.-ի նոյեմբերին 28 տարեկանում: 2007թ.-ին նկարահանված Իզաբելայի մասնակցությամբ գովազդային արշավը արգելվել էր բազմաթիվ երկրներում: Միայն նրա մահից հետո արգելքը վերացվեց:
8. Կինը հաղթահարել էր անորեքսիան երեխա ունենալու համար: Հայդեն Ուայլդի կյանքը մազից էր կախված: Նա 8 տարի պայքարում էր անորեքսիայի դեմ, բայց հաղթահարել այդ հիվանդությունը նրան օգնեց մայրանալու և առողջ երեխա ունենալու ահռելի ցանկությունը: 3 տարի վերականգնողական բուժումներից հետո նա վերադարձավ նորմալ վիճակի:
9. Ինչպես հարսանյաց զգեստը օգնեց անորեքսիայի դեմ պայքարի մեջ:
Քեյթ Պանչերին անորեքսիայից փրկեց նրա փեսացում, ով Քեյթին նվիրել էր 2 համար մեծ հարսանյաց զգեստ:
10. Քույր մոդելները մահացել էին անորեքսիայից կես տարվա ընթացքում: Նույն ճակատագրին են արժանացել նաև Ռամոս քույրերը, ովքեր մահացել են նույն հիվանդությունից: