Ledynews.am-ը գրում է.

Կնոջ մարմնի ամենանուրբ հատվածն անշուշտ կուրծքն է: Այն մշտապես ունի լրջագույն խնամքի կարիք: Առաջարկում ենք մի քանի փորձված մեթոդ` կուրծքը մշտապես լավ վիճակում պահելու համար:

Ամենակարևորը մերսումն է: Կրծքի հատվածում մերսումը տարբերվում է իր ուժգնությամբ ու ձևով: Մերսել կարող եք ինքներդ: Աշխատեք չսեղմել ու չվնասել կուրծքը, այլ նրբորեն շոյել շրջանաձև շարժումներով: Հպումները կարող եք կրկնել նաև ջրի տակ, լոգանք ընդունելիս՝ նուրբ խոզանակի միջոցով: Վերջում չմոռանաք ալոեի յուղ կամ մարմնի կաթ քսել:

Ինչ վերաբերում է տոնուսի պահպանմանը, ապա լավագույն միջոցը սառույցն է: Կուրծքը սառույցով մերսելը ոչ միայն տոնուսը կբարձրացնի, այլև ակնհայտ կգեղեցկացնի կրծքի ձևը: Ընդ որում` սառեցնել կարելի է ոչ միայն ջուրը, այլև բուժական խոտաբույսերի թուրմերը, օրինակ՝ երիցուկի կամ դաղձի: Քանի որ օրերն արդեն տաքացել են, իսկ և իսկ ժամանակն է կատարելու այս պրոցեդուրան: Կարելի է սառույցի կտորները դնել կրծքկալի մեջ ու պահել մի քանի րոպե:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել