Ամերիկացի միլիոնատեր Ռոջեր Դորկասը, ով մահացել էր սրտային անբավարարությունից, հորինել էր բավականին օրիգինալ ծրագիր` իր երիտասարդ կնոջը ձեռնունայն թողնելու համար: Նա կտակ էր գրել, որով իր 64 միլիոն դոլար կարողությունը թողնում էր իր շանը՝ Մաքսիմիլիանին, իսկ կնոջը` ոչ մի ցենտ: Բայց սա ամբողջ պատմությունը չէ:

Ռոջեր Դորկասի կինը 24-ամյա դերասանուհի Ուենդի Դիտրիխն էր, ով հայտնի էր միայն «Ամենակարող Ջո Յանգ» ֆիլմում իր դրվագային դերով: Միասին նրանք ապրել են միայն մեկ տարի: Կինը Ռոջերի մահվան հետ ոչ մի կապ չի ունեցել, թեև հանդիսացել է նրա միակ ժառանգը:

Դատելով դերասանուհու անսահման ուրախությունից՝ նա կորցրել էր գլուխը իր վրա անսպասելի թափված միլիոնների մտքից անգամ: Բայց դեռ վաղ էր տոնել: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, թե ով էր հսկայական կարողության ժառանգորդը, Ուենդի Դիտրիխը զայրույթից չէր գտնում իր տեղը: Կտակի համաձայն` իր ողջ հարստությունը Ռոջերը թողնում էր իր շանը՝ Մաքսին:

Տիկին Դիտրիխը փորձեց վերցնել միլիոնները դատարանի միջոցով, բայց դատարանը թողեց ամեն ինչ նույն ձևով: Այդուհետև Ուենդին սկսեց այլ ճանապարհներ որոնել փողերին տիրանալու համար: Եվ ինչքան էլ զարմանալի է, գտավ:

Ռոջեր Դորկասի հավատարմատարը՝ Ֆիլիպ Գոլշթեյնը, այրուն պատմեց միլիոնատերի հումորի օրիգինալ զգացման մասին: Մի քանի տարի առաջ Ռոջերը ուղղակի զվարճանքի համար իր շան անունով բանկային հաշիվ էր բացել: Բայց երբ հարկերի մուծման ժամանակը եկավ, անհրաժեշտություն առաջացավ, որ շունը, ով փաստորեն արդեն ԱՄՆ-ի լիիրավ քաղաքացի էր, փաստաթղթեր ունենա:

Դորկասն առանց երկար մտածելու շան համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստեց, և այդ կերպ Մաքսը դարձավ ԱՄՆ-ի քաղաքացի` ավելի քան 250 000 դոլար կարողությամբ:

Համարձակ այրին, իմանալով դրա մասին, դիմեց ապշեցուցիչ քայլի: Նա ամուսնացավ շան հետ՝ դառնալով նրա խնամակալը: Մնում է միայն ենթադրել` արդյոք նախատեսո՞ւմ էր կատակասեր միլիոնատերը «շան հարսանիքը», երբ սկսում էր այս ողջ խառնաշփոթը, թե՞ դա հաջորդ իրավաբանական ծուղակն էր շահախնդիր այրու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել