Օրինակ` շատ հետաքրքիր ա, էս մեր ակտիվիստները ո՞ր չափանիշներից ելնելով են որոշում` սա՛ անօրինական է, սա՛ օրինական, ո՞վ է որոշում` այ սրա դեմը արժե ակցիա անել, սրանը՝ ոչ, ու ըտենց լիքը բաներ: Էսօր հելել իրանց ճղում են, որ սա պատմամշակութային ա, սա` չէ, սա խանգարում ա, էս մեկը` չէ:
Սկսեմ նրանից, որ այ սովածներ, մի փոր հացի համար պատրաստ եք ամենավերջին ստորություններին, իսկ հիմա ձեզ ճղում եք, որ ի՞նչ:
Մեր երկրում ա գտնվում աշխարհի ամենահին աստղադիտարանը` Սիսիանում Դիք-Դիք քարերը, նույն ինքը Զորաց քարերը, այ խղճուկներ, պայքարող եք` հասեք Սիսիան, տեսեք` ինչ վիճակում ա 8000 տարվա աստղադիտարանը, ոտքի հետ գնում ա, օրական 200 տուրիստ ա հիասթափված գնում ընդեղից, էկել եք, բետոնի կտորի համար եք ձեզ ճղում, բա ո՞ւր էիք, խի՞ նոր զարթնաք, Սաքունցը նոր ա սրա համար գրանտ կպցրել: 
Հասկացել եմ մի բան, սրանք ուղղակի ներսի թշնամիներ են ու հաստատ ավելի վատը, քան արտաքինը: Այ, չգիտեմ էլ` ինչ բառ օգտագործեմ, ում դյուշեսին ա պետք ձեր մշակութային կառույցը, որ նայող չկա էլ, էս մի վերջին 200 մարդն էլ պիտի թքի էս երկրի վրա ու գնա, արա, մարդիկ պիտի աշխատեն, տուն, ընտանիք պահեն, ամեն մարդ ձեր սիրտն ու ներվերը չունի, որ հելնի էս պատի տակ, էն պատի տակ վեր ընկնի, ամոթ ու եսիմ ինչ զահրումար գոռա ու կլորիկ գումարներ ստանա, սթսփվեք, այ խելոքներ: Մեկը իմ համար, որ էրեխես սոված լինի, տո կթքեմ էս երկրի վրա էլ, ձեր պատմամշակութային կառույցների վարա էլ ու ամեն ինչի վրա ու ռադ կլնեմ ստեղից: Մարդիկ սոված են, գործ չունեն, աշխատել են ուզում, ապրել են ուզում, ի՞նչ մշակույթ, ի՞նչ փակ շուկա, մի հատ թափ տվեք ձեզ, էս անտեր իրականության մեջ, էս դժվար պայմաններում տղան մորն ա սպանում, հերը` տղուն, ախպերն ախպորն ուրանում: Թողեք մարդիկ աշխատեն, ապրեն ու ընդհանրապես մեր իրականությունն ընդհանրապես սաղ ակցիայի ենթակա է, ամեն վարկյանի համար պիտի բողոքես, հասկանում եմ նաև ձեզ, հա, շատ դեպքեում ջղայնանում ու կոպիտ եմ արտահայտվում, բայց էրեխեք, երդվում եմ ձեզ էլ եմ ինչ-որ չափ հասկանում, որ դուք էլ եք ընտանիք պահում, դուք էլ ընտրել եք վաստակելու այս ճանապարհը, խնդիր չկա, բայց ձեր պայքարը սպանում ա մարդկանց, ձեր ընտրած ճանապարհով հարթում եք հարյուրավոր մարդկանց ճանապարհ՝ դեպի դուրս: Լավ, Կոմիտաս 5 չկառուցվեց, ամենավերջի հաշվարկն արեք, 50 բանվոր անգործ մնաց՝ մնաց, մի 10 տոննա ցեմենտ մնաց խանութում, մնաց՝ մնաց, ու սենց ծաղկապված մի 300 հոգի կասի` գործ չկա, կասի, կեթան երկրից, կեթան, բա ի՞նչ կանեն: 300 Կոմիտասից, 200 Փակ շուկայից, 400 Բանգլադեշից, 200 Կվարտալից ու վսյա, հանգիստ կապրեք, ուղղակի մի բան հաշվի առեք. էսքանը որ գնացին, պայքարելու բան չեք ունենալու, ու էդ անգործությունից դուք էլ եք թքելու ու գնաք: Երկիրը մնա՞ց անտեր, մնաց, բա որ ասում եմ` ջուր եք լցնում թշնամու ջրաղացին, որ ասում եմ` ավելի վատն եք, քան արտաքին թշնամին, որ ասում եմ` էս դրսի փողերը ինչքան սիրուն, էնքան քաքոտ են, էրեխեք: Դեռ ուշ չի, մի հատ սառը ցնցուղ ընդունեք, մի հատ ցավ զգացեք, կարևոր չի, թե ինչ ցավ, կարող եք նույնիսկ գլուխներդ պատով տաք, բայց սթափվեք: Մարդիկ ապրել են ուզում, հասարակ մի բան` ապրել հայրենի հողում, իսկ դուք այլանդակաբար սպանում եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել