Գիշերը մի քանի ժամ կարդացել եմ ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան մամուլն ու կայքերը, որպեսզի հասկանամ, թե ինչո՞վ է պայմանավորված Արևմուտքի կարծես թե նահանջը Սիրիայի հարցում: Որքան շատ էի կարդում, այնքան ավելի էր մեջս արմատավորվում այն տեսակետը, որ խնդիրը ոչ թե վախն է սեփական երկրներում հանրային կարծիքի մասով, ոչ թե վախն է, որ Սիրիան քիմիական զենք կօգտագործի (մեծ հաշվով թքած ունեն էդ հանգամանքի վրա), ոչ էլ անգամ Բրիտանիայի նահանջն է: 
Ըստ իս կա երկու հիմնական պատճառ.

1. ԱՄՆ-ը և դաշնակիցները վստահ չեն, որ կարող են քիչ թե շատ արդյունավետ հարված հասցնեն

Բանն այն է, որ այսօր Սիրիայի մոտ գտնվող ուժերը ավելի քիչ են և թույլ, քան 1999-ին՝ Հարավսլավիայում, մինչդեռ Սիրիայի ՀՕՊ համակարգն անգամներով ավելի արդիական է ու հագեցած, քան Հարավսլավիայինը, իսկ եթե հիշում եք, Հրավասլավիայում անգամ պապենական ՀՕՊ համակարգի պարագայում, կարողացան վերցանել տասնյակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և թևավոր հրթիռներ:
Փաստացի, կա մտավախություն, որ Ասադի բանակը կարող է խոցել գրեթե բոլոր հրթիռները, իսկ որոնք էլ տեղ հասնեն՝ էական վնաս չեն պատճառի: Սա կնշանակի միլլիոնների զուր վատնում և որ ավելի սարսափելի կլինի ամերիկացիների համար՝ իրենց գերճշգրիտ զենքերի արդյունավետության մասին միֆի անէացում: 

2. Ռուսաստանն ու Չինաստանն այդքան էլ հեշտուհանգիստ չեն պատրաստվում ձեռք քաշել Սիրիայից

Դատելով այն տեղեկատվական արշավից, որը սկսվել է հատկապես Ռուսաստանի դեմ՝ Արևմտյան մամուլում, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը դեռ ձեռք չի քաշել ու «խալու տակի պայքարում» բավականին ցավոտ հարվածներ է հասցնում արևմտյան կողմին:
Այսպես, ռուսական համացանցում մի քանի տեղ հանդիպեցի ոչ պաշտոնական տեղեկատվության ու ասեկոսեների, որ Պուտինը Քեմերոնի հետ զրույցում նախազգուշացրել է, որ Սիրիային հարվածելու դեպքում Ռուսաստանը ոչ միայն կաջակցի Սիրիային, այլ նաև Իրանին: Հատկապես Իրանին այնքան զենք կվաճառվի ու այնպիսի, որ ԱՄՆ-ի բոլոր պլանները կխառնվեն իրար: Իսկ եթե Իրանին հարվածելը դառավ անհեռանկարային, Սիրիայի վրա էլ ուժեր ծախսելը կորցնում է իմաստը, որովհետև այն իմաստ ունի միայն Իրանի դեմ պատերազմի համատեքստում:

Բացի դրանից, շատ կասկածելիորեն լռում է Չինաստանը, իսկ չինացիք աչքի չեն ընկել պարապ նստելով, հատկապես ԽՍՀՄ-ի անկումից հետո: Անհնար է, որ չինացիք էլ ինչ որ քակյլեր ձեռնարկելուց չլինեն, թեև բարդ է հասկանալ, թե ինչ մասշտաբի ու բնույթի քայլերի մասին է խոսքը:

Մի խոսքով, սիրիական ճգնաժամը հայտնվել է պատային իրավիճակում ու անհասկանալի հեռանկարներ են այս պահի դրությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել