
1in.am-ը գրում է.
Հարավաֆրիկյան Հանրապետությունում դատարանը Մոզամբիկից 3 որսագողերի դատապարտել է 16 տարվա ազատազրկման՝ «Կրյուգեր» ազգային պարկում սպիտակ էգ ռնգեղջյուրին և նրա ձագին սպանելու համար:
Դատարանը որսագողերին մեղավոր է ճանաչել պարկի տարածք ապօրինի ներթափանցելու, ռնգեղջյուրի սպանության և անօրինական հրազեն ունենալու մեջ:
Որսագողերի ակտիվությունը կապվում է ասիական սև շուկայում եղջյուրի գնի աճի հետ: Բանն այն է, որ եղջյուրը պարունակում է կերատին՝ պինդ պրոտեին, որը կարելի է հայտնաբերել մարդու եղունգներում: Արևելյան բժշկությունը եղջյուրին վերագրում է բուժիչ հատկություններ, ինչը, սակայն, գիտականորեն ապացուցված չէ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_210585.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել