
1in.am-ը գրում է.
Թաիլանդից թռիչք մեկնարկած երկու ինքնաթիռները հայտնվել են ուժեղ տատանման գոտում և կոշտ վայրէջք կատարել Հոնկոնգի օդանավակայանում: South China Morning Post-ի փոխանցմամբ՝ մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:
Պարբերականի տվյալներով՝ Բանգկոգից թռչող Thai Airways ավիաընկերության օդանավում տուժել է 43 մարդ, այդ թվում՝ ուղեկցորդուհին: Եվս 6 մարդ տուժել է Փհուկետ կղզուց Հոնկոնգ ուղևորվող Hong Kong Airlines-ի ինքնաթիռում: Նրանց բոլորին տեղափոխել են Հոնկոնգի տարբեր հիվանդանոցներ:
Ուղևորների խոսքով՝ ինքնաթիռները վայրէջքի ժամանակ ուժեղ հարվածել են գետնին, ինչի հետևանքով իրենք վեր են թռչել ու հարվածել առաստաղին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_210573.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել