1in.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրին չի գոհացնում սիրիական հակամարտության «սահմանափակ» ներխուժման ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը: Ինչպես հայտնում է Hurriyet-ը, թուրք վարչապետը պահանջում է լիարժեք ներխուժում: Էրդողանը բերել է 1999թ. Կոսովոյի օրինակը:
Իր հայտարարությունը Էրդողանն արել է ուրբաթ երեկոյան՝ սիրիական հարցին նվիրված ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ելույթից անմիջապես հետո:
Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ ներխուժումը Սիրիա պետք է սկսվի հաջորդ շաբաթ և տևի այնքան ժամանակ, քանի դեռ Բաշար Ասադի ռեժիմը չի տապալվել:
Թուրքական բանակի ղեկավարությունում հայտարարել են, որ զորքերը գտնվում են բարձր պատրաստականության վիճակում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_210562.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել