1in.am-ը գրում է.

Սիրիական կառավարությունը հերքում է «կեղծ փաստարկները», որոնք ուրբաթ իր ելույթում հնչեցրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին հայտնել է Սիրիայի ԱԳՆ-ն:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ով միջազգային հանրությանը խոստացել էր հրապարակել «անհերքելի ապացույցներ», ըստ էության կրկնել է մտացածին պատմությունը, որը հորինել է Սիրիայի սահմաններից դուրս գտնվող ընդդիմությունը՝ օտարերկրյա ռազմական միջամտությունն արդարացնելու համար՝ նշել է ԱԳՆ-ն:

«Սիրիայի կառավարության մոտ զարմանք է առաջացրել այն, որ Քերիի կողմից ներկայացված կեղծ փաստարկները վերցված են սոցցանցերից: Ինչպե՞ս կարող է նման մեծ տերությունը, ինչպիսին Ամերիկան է, պատերազմի ու խաղաղության մասին որոշում ընդունել՝ հիմնվելով կասկածելի տվյալների վրա»,- ԱԳՆ հայտարարությունը մեջբերում է ITAR-TASS-ը:

«Սիրիացի ժողովրդի մասին հոգածության կեղծ պատրվակի ներքո պետքարտուղարը հասարակական կարծիքը մոլորության մեջ է գցում և ցանկանում է արդարացնել ներխուժումը, որը կհանգեցնի հարյուրավոր անմեղ քաղաքացիների մահվան»,- ասվում է փաստաթղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել