«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, անցած ուրբաթ «Հայբիզնեսբանկի» Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Պետրոսյանը նամակ է թողել ծնողներին և անհետացել։ Ըստ տեղեկությունների, նա անհետանալուց առաջ մեծ գումար է վերցրել բանկից։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը առանց այլ մանրամասներ հայտնելու, հաստատեց այս տեղեկությունը՝ ավելացնելով, որ հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 179 հոդվածով (յուրացնելը կամ վատնելը խոշոր չսսփերով)։ Մեր ունեցած տեղեկություններով, անհետանալուց առաջ թողած նամակում նա ներողություն է խնդրել հարազատներից և նույնիսկ ակնարկել է, որ ինքը կարող է ինքնասպան լինել։ Նշենք, որ վերջին շրջանում սա «Հայբիզնեսբանկի» հետ կապված արդեն երրորդ աղմկահարույց պատմությունն է։

Այս տարվա հունիսի 10-ին իր աշխատասենյակում մի քանի անձանց կողմից ծեծի էր ենթարկվել բանկի կառավարիչ Սերգեյ Արզումանյանը, սակայն իրավապւսհները այդ փաստի առիթով նույնիսկ քրգործ չհարուցեցին։ Իսկ մայիսին, իբր խոշոր գումարներ յուրացնելու համար ձերբակալվել էր բանկի աշխատակցուհիներից մեկը, որի կատարած «յուրացումների» պատմությունը չափազանց տարօրինակ էր։ Այս թեմային ավելի մանրամասն մենք կանդրադառնանք առաջիկայում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել