«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Ներկայումս իրականացվում է պիլոտային ծրագիր, որի հաջողության դեպքում Երևանի բոլոր համայնքների չսեփականաշնորհված ավտոտնակների տերերը ստիպված կլինեն պայմանագրեր կնքել թաղապետարանների հետ և վճարումներ կատարել։

 Պաշտոնական մեկնաբանության համաձայն, փորձ է արվում «ապօրինի» ավտոտնակներն «օրինական» դաշտ բերելու մեխանիզմներ գտնելու։ Պայմանագրով՝ ավտոտնակի 1քմ–ի համար քաղաքացին ամսական պետք է վճարի 60 դրամ։ Մյուս կողմը պարտավորվում է իրականացնել ավտոտնակի շրջակայքի մաքրում»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել