«Հրապարակ»-ը գրում է.

Կրկին ակտիվացել են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները։ Ոմանք անգամ հիշել են Քրեական օրենսգրքի «վաղեմության ժամկետ» հասկացությունը, որը, սակայն, չի կարող նրա նկատմամբ կիրառվել, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է։ 

Մեր տեղեկություններով, իսկապես, որոշ օղակներում քննարկվել է այս հարցը, և ակնարկել են, որ իշխանությունը պատրաստ է զիջումների գնալ, բայց մի պայմանով, որ Սիրադեղյանը վերադառնա և որոշ ժամանակ «նստի»։ Դատավարությունը կվերսկսեն և օբյեկտիվ քննություն կանեն։ Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, Սիրադեղյանն այս ընթացքում վեպ է գրել, որը հանձնարարել է տպագրել շատ տարիներ անց»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել