Պատրաստվում են  հիմնել  այնպիսի հեռուստաընկերություն, որ ալիքները «ֆռռացնելու» կարիք չի լինիAravot.am-ը գրում է.

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ  գաղափար կա արբանյակային հեռուստատեսություն հիմնելու: Դեռևս երկու տարի առաջ  «Ա1 պլյուս»  հեռուստաընկերությունը հանրային խորհրդի նիստ է գումարել` հրավիրելով  իրեն, Երևանի ազգային ակումբի նախագահի Բորիս Նավասարդյանին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին, որտեղ և քննարկվել է ժողովրդական հեռուստատեսություն ունենալու  գաղափարը: «Մեր նպատակը այն է, որ լինի իսկական հանրային հեռուստաընկերություն: Չունեցանք մենք դա, ունեցանք անունով, իրականում չունեցանք: Այսինքն, չի կարելի, որ մեր անկախության 22-րդ տարում  էն ամբողջը, ինչ, որ մենք լսում ենք իրարից, հարևաններից, իրադարձության միջից, ամբողջ իրիկունը գանք, ալիքները ֆռռացնենք, ման գանք ու չգտնենք կամ գտնենք շատ քիչ: Ինչքան ախմախություն ասես լուրերի  մեջ կտեսնենք, բացի էն ամենակարևորից, ինչի մասին խոսում է ամբողջ Հայաստանը: 1-2 ալիքների լուրերում կարող ես տեսնել ինչ-որ մի բան, բայց ինձ թվում է շատ անբավարար ծավալով , երբեմն էլ անբավարար որակով: Էդ բացը պետք է շտկել, եթե իրենք մինչև էդ կշտկեն, Փառք Աստծո, կարիք չի լինելու չարչարվել, բացել: Ո՞վ գիտի,  գուցե դիմացը երկու-երեք տարի ընտրություն չկա, կազատականացնեն, Սահմանադրություն կփոխեն, նախագահի ստատուսը կնվազեցնեն, կդարձեն վարչապետին զորավոր,  կմտածեն`դե ախպեր հեռուստատեսությունը ի՞նչ: 
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել