Այսպիսին եղել ենք, այսպիսին չենք, այսպիսին կդառնանք.
– Հայը նա է, ով ունի Սրբազան տարածքի բնիկ զավակի և պահապանի գիտակցություն,
–Հայն անմնացորդ և գիտակցված նվիրվածություն ունի սեփական հավատքին,
– Հայը զգայուն և նախանձախնդիր վերաբերմունք ունի ճշմարտության, բարոյականության և արդարության նկատմամբ,
–Հայն անձնվեր պայքարի պատրաստակամություն ունի արտաքին հոգևոր և քաղաքական պարտադրանքների դեմ,
– Հայն ակնածալի վերաբերմունք ունի ավանդույթի, նախնիների և նրանց ժառանգության հանդեպ,
– Հայը կարևորում է հոգևոր, մշակութային և իմացական արժեքները,
–Հայի համար հոգևոր և բարոյական հեղինակություններն ունեն բարձր կարգավիճակ,
–Հայն ունի պատասխանատու և շահագրգիռ վերաբերմունք մատաղ սերնդի ապագայի նկատմամբ,
–Հայերն ապահովում են հասարակական բոլոր շերտերի ներկայացուցչական ներգրավվածություն երկրի և համայնքների կառավարման մեջ,
–Հայերն ունեն պետական, հասարակական և սոցիալական շերտերի միջև փոխհարաբերությունների արդյունավետ և արդարացի կարգ,
–Հայերն ունեն հավատքի, արդարության և ներքին պատասխանատվության վրա խարսխված իրավական համակարգ,
–Հայն ունի հարգալից վերաբերմունք չգրված օրենքների ու վարքականոնների հանդեպ,
–Հայն արդյունավետ համադրում է ընտանիքի սրբությունը, անհատական կամքի
ազատությունը և ազգային առաջնահերթությունները` հանուն Ազգի հարատևման,
– Հայը սրբացնում է կյանքը հայրենիքին նվիրած հայորդիներին, հոգատարություն է դրսևորում նրանց ընտանիքների հանդեպ,
– Հայն ունի արիության, ազնվության, վեհանձնության, կարեկցանքի, աշխատասիրության, հավատարմության բարձր գնահատանք,
- Հայն ունի արժանապատվության և ամոթի զգացման խիստ չափանիշներ,
- Հայն ունի ընտանիքում տղամարդու և կնոջ հարաբերությունների ներդաշնակ մոդել,
– Հայն ունի բնության հետ ներդաշնակ կյանք,
– Հայն ունի համեստ կենցաղ,
– Հայն ունի հարգանք պետական կարգուկանոնի հանդեպ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել