
Sport.am-ը գրում է.
UEFA-ի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում ուժերը չափեցին Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Բավարիան» և Եվրոպա լիգայի գործող չեմպիոն Լոնդոնի «Չելսիին»:
Խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան որոշել հաղթողին, գրանցվեց 1-1 հաշիվ:
8-րդ րոպեին «Չելսիի» կազմում գոլի հեղինակ դարձավ Ֆերնանդո Տորեսը: 47-րդ րոպեին Ֆրանկ Ռիբերին հեռվից գրավեց Չեխի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը:
Լրացուցիչ ժամանակում «Չելսիին» հաջողվեց ևս մեկ գնդակ ուղարկել «Բավարիայի» դարպասը, սակայն վերջին րոպեին Մարտինեսը հավասարեցրեց հաշիվը (2-2):
Սուպերգավաթակիրը վճռվեց հետխաղյա 11 մետրանոցներով
UEFA-ի Սուպերգավաթ
«Բավարիա» - «Չելսի»՝ 2:2 (11 մետրանոցներով՝ 5-4)
Ֆրանկ Ռիբերի 47, Խավի Մարտինես 120 – Ֆերնանդո Տորես 8, Հազարդ 93
Նյութի աղբյուր՝ http://www.sport.am/arm/news/131505/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել