
Tert.am-ը գրում է.
NATO-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ծրագրում մասնակցել Սիրիայի դեմ ռազմական գործողություններին, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Интерфакс-ին, որը այս տեղեկությունները ստացել է դանիական մամուլից:
«Ես չեմ տեսնում NATO-ի դերը սիրիական վարչակարգի վերաբերյալ միջազգային արձագանքում»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Ռասմուսսենը հայտարարել է, որ կասկած չունի, որ քիմիական զենք Դամասկոսի մոտ օգտագործել են Սիրիայի կառավարական ուժերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ NATO-ի 12 երկրներ հրաժարվել են առանց ՄԱԿ-ի համաձայնության մասնակցել Սիրիայի դեմ ռազմական գործողություններին:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/08/30/nato-syria/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել