
1in.am-ը գրում է.
Դեյլ Գավլաքը՝ AP-ի և Mint Press News-ի մերձավորարևելյան թղթակիցը, հոդված է գրել, որտեղ պնդում է, որ Սիրիայում ապստամբները փաստացիորեն խոստովանել են, որ հենց իրենք են պատասխանատվություն կրում նախորդ շաբաթ Դամասկոսի արևելյան արվարձանում տեղի ունեցած քիմիական հարձակման համար:
«Գուտիի բնակիչների, ապստամբների, բժիշկների հետ բազմաթիվ զրույցներից հետո շատերը կարծում են, որ գրոհայինները քիմիական զենք են ստացել Սաուդյան Արաբիայի ղեկավար, արքայազն Բանդար բին Սուլթանից, և հենց նրանք են պատասխանատու Գուտում տեղի ունեցած քիմիական հարձակման համար»,- գրում է Գավլաքը:
Նրա խոսքերով՝ գրոհայիններն իրենք են ասել, որ հարձակման պատճառը դարձել է այն, որ իրենք չեն կարողացել օգտագործել ստացած ռազմամթերքը:
Աբդել Մոնեյմը, ում որդին և 12 գրոհայիններ զոհվել են ստորգետնյա թաքստոցում, որտեղ թաքցրել են զենքը, հայտարարել է, որ գրոհայինները զենքը ստացել են Աբու Այեշա անունով սաուդացի մի զինվորականից:
Ապստամբներից մի կին բողոքել է, որ զենքը փոխանցողները «չեն բացատրել՝ ինչպես դա օգտագործել, և չեն ասել, թե դա ինչ բան է»: Մենք չէինք կարծում, որ դա քիմիական զենք է»,- հավելել է նա: