
1in.am-ը գրում է.
«7 օր» ամսագրի հետ հարցազրույցում Գարիկ Մարտիրոսյանը պատմել է իր և կնոջ հարաբերությունների մասին՝ խոստովանելով, թե ինչ չի կարողանում անել:
Մարտիրոսյանների ընտանիքում պարտականությունները բաժանված են՝ ամուսինը գումար է վաստակում, կինը վառ է պահում տան օջախը:
Comedy Club-ի նախագահը խոստովանել է՝ ինչու երբեք ամանները չի լվանում. «Եթե ես ամանները լվանամ, դրանցով այլևս ոչ ոք չի կարողանա ուտել: Բացի այդ, ես կկոտրեմ ափսեների մեծ մասը: Իմ Ժաննան ինձ ուղղակի լվացարանակոնքին մոտ չի թողնի»: Պարզվում է, որ որպես խոհարար Գարիկը ևս պիտանի չէ։ Նա նաև երբեք ձեռքը չի վերցնում փոշեկուլը:
«Իմ պարտականությունը գումար վաստակելը և այն կնոջս տալն է: Իհարկե, քանի դեռ նա քնած է լինում, պետք է հասցնել նայել՝ որտեղ է դրանք թաքցնում, մի քանի թղթադրամ հանել և սլանալ ռեստորան՝ ընկերների մոտ»,- ասել է Մարտիրոսյանը:
Ժաննան համամիտէ ամուսնու հետ։ Նրանք, սակայն, վիճելու առիթներ էլ ունեն: Ժաննային զայրացնում է այն, որ Գարիկը երեսսրբիչն այլ անկյունում է կախում, և այն, որ նա հաճախ է իր հագուստները «փռում» բնակարանով մեկ։