Երաժշտությունը խթանում է հիշողությունըDoctors.am-ը գրում է.

Երաժշտությունը, որը լում ենք արագ քնելու համար,որոշ դեպքերում կարող է խթանել մեր հիշողությունը: Գիտնականներն անսովոր փորձարկում են կատարել. 11 կամավորի առաջարկել են քնից առաջ բառակապակցություններ մտապահել և քնել երաժշտության ձայների ներքո: 

Պարզվել է, որ մարդիկ ավելի շատ բառակապակցություններ են հիշել, երբ հնչող երաժշտության մեղեդին համընկել է նրանց նեյրոնների տատանումների հետ: Այսպիսով, երաժշտական ստեղծագործության ունկնդրումը, որի ձայները սինքրոն են քնի ժամանակ ուղեղի իմպուլսներին, արդյունավետ խթանում է ուղեղի կոգնիտիվ ֆունկցիան: 

Քնած ժամանակ երաժշտություն լսելը բարելավում է մեր ուղեղի ռիթմիկան նաև արթուն ժամանակ, ինչը թույլ է տալիս մարդուն առավել արդյունավետ կառավարել ուշադրությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել