
Ֆեյսբուքի ընկերներս հիշեցրին, որ չեմ անդրադարձել Պրահայի մետրոյի ամենաանսովոր առանձնահատկությանը՝ Չեխիայի մայրաքաղաքում կարող եք մտնել մետրո առանց տոմսի կամ ժետոնի ու ձրի երթեեւեկել որքան ուզում եք եւ ուր ուզում եք... Պատկերացնում եմ Պրահա չայցելած մեր հայրենակիցների զարմացած արձագանքը... Բայց սկզբունքը սա է՝ քեզ ասում են՝ մենք հավատում ենք, որ դու ազնիվ եւ պարտաճանաչ քաղաքացի ես, բայց եթե բռնվես՝ կպատժվես: Հիմա արդեն չգիտեմ, թե ինչ արժե Պրահայի մետրոյի տոմսը կամ ամսական ու տարեկան մշտականը, բայց հավատացած եմ, որ գործում է նույն սկզբունքը՝ իհարկե, կարող ես տոմս եւ մշտական չգնել ու ողջ ամիս անվճար երթեեւեկել, բայց եթե ամսվա ընթացքում գեթ մի անգամ ստուգողները քեզ բռնեն, ավելի շատ տուգանք ես մուծելու, քան եթե ամսվա մշտական գնեիր... Ու հիմա խոստովանեք՝ դուք ինչ կանե՞ք Պրահայում՝ տոմս չեք գնի, որոշակի գումար խնայելով, բայց սրտի դողով ամեն անգամ հույս ունենալով, որ կխուսափեք հսկիչներից, թե այնուամենայնիվ ամսվա մշտական կգնեք ու հանգիստ կերթեւեկեք որպես ազնիվ քաղաքացի... Ընտրությունը ձերն է...