
Yerevannews.am-ը գրում է.
Բելոռուսում կազմակերպել են ստորագրահավաք նուդիստական լողափի օրինականացման համար: Այս մասին հաղորդում է Onliner.by-ը: Համացանցում տեղադրված խնդրագրի կազմակերպիչները խնդրել են չինովնիկներից պաշտոնապես իրենց տրամադրել մի հատված «Մինսկի ծովի» ափին , որտեղ մարդիկ կարող են հանգիստ արևայրուք ստանալ ամբողջովին մերկ: Ոչ պաշտոնական նուդիստական լողափը Մինսկում գոյություն ունի արդեն մոտ 20 տարի: Խնդրագրի հեղինակները նշում են, որ այնտեղ ժամանում են տարբեր տարիքի և զբաղմունքի մարդիկ: Այնուամենայնիվ լողափը վերջին ժամանակներս դարձել է հատուկ նշանակության զորքերի կողմից հաճախակի հարձակման վայր, որոնց ներկայացուցիչները խանգարում են նուդիստներին հանգստանալ: Խնդրագիրը հասցեագրված է Մինսկի տարածաշրջանային գործադիր կոմիտեին: Տվյալ պահին այն հավաքել է արդեն 100 ստորագրություն: