
1in.am-ը գրում է.
ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ քիմիական հարձակման հետևանքով Դամասկոսի արվարձանում օգոստոսի 21-ին զոհվել է 1429 մարդ, այդ թվում՝ 426 երեխա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Նա հարձակումը «սարսափելի» է անվանել և ընդգծել է, որ քիմիական զենք Բաշար Ասադի զորքերի կողմից մի քանի անգամ է կիրառվել և ոչ թե միայն օգոստոսի 21-ին:
Պետքարտուղարի խոսքերով՝ ԱՄՆ-ը կոնկրետ տվյալներ ունի՝ որտեղից ու որ ժամին են արձակվել քիմիական լիցքերով հրթիռները և որտեղ են ընկել։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բաշար Ասադի կառավարությունը հերքում է քիմիական զենք կիրառելու փաստը՝ պնդելով, որ այն կիրառվել է ապստամբների կողմից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wmiddleeast_210538.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել