
Esyes.am-ը գրում է.
Երեկ ռուս-հայկական Սլավոնական համալսարանում համերգային ծրագրի շրջանակներում սիրելի երգչուհուն՝ Սիրուշոյին, հանդիպեցին նրա երկրպագուները, ովքեր ձեռնամուխ էին եղել համերգի ու համդիպման կայացմանը: «Երեխաները համերգին պատրաստվել են երկու ամիս: Մասնակիցներից մի քանիսը մտածում էին, որ չեն կարողանա երգել, բայց փորձերի արդյունքում ամեն ինչ ստացվեց»,- ասաց միջոցառման կազմակերպիչ Աննա Բուլանյանը և հավելեց, որ երեկոն իր և Թերեզա Դավթյանի մեծ ջանքերով է իրականացել:
Մինչ համերգի սկսվելը Սիրուշոն esyes.am-ին ասաց, որ բարձր տրամադրությամբ է եկել երկրպագուների կազմակերպած միջոցառմանը, թեև հստակ չգիտի` ինչ է իրեն սպասվում:)
Միջոցառման ժամանակ երկրպագուները կատարեցին Սիրուշոյի հին ու նոր երգերը: Դրանք հնչեցին փոփոխված տարբերակներով: Երգչուհին յուրաքանչյուր երգից հետո մեծ ոգևորություն էր ապրում ու տեղից բղավում` «բրավո», ինչը շատ էր ուրախացնում ներկաներին: Հանդիսատեսի շարքերում էին Նարեկ Մակարյանը, Գրիգոր Կոկչյանը, Սուսաննա Պետրոսյանը և այլք: Մասնակիցներից շատերն էլ մասնակցել էին «The Voice», «Հայ սուպերսթար», «Իմ անունն է» նախագծերին:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ