Panorama.am-ը գրում է.
Թուրքիայի իշխանությունները քիմիական, կենսաբանական և ռադիացիոն դիտարկման սարքերով մեքենաներ են տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Այս մասին հղում անելով թուրքական աղբյուրներին, հաղորդում է «Գազետա.ռու» պարբերականը:
Աղբյուրը գրում է, թե Թուրքիան հավանական քիմիական հարձակման հետ կապված մտավախություն ունի: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հայտարարել է, որ կաջակցի ԱՄՆ-ին Սիրիայի դեմ ռազմական գործողության դեպքում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում մեծացել է Սիրիայի շուրջ լարվածությունը, երբ ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկություն Դամասկոսի շրջակայքում սիրիական կառավարական զորքերի կողմից քիմիական զենք կիրառելու մասին: Սիրիայի իշխանությունները հերքել են այդ մեղադրանքները, իսկ ընդդիմությունը նշում է, որ քիմիական զենքի կիրառման արդյունքում զոհվել է հազարից ավելի մարդ: Այժմ արևմտյան տերությունները քննարկում են Սիրիա ռազմական ներխուժման նպատակահարմարության հարցը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ