Բաղանիս համայնքի համայնքապետ

Այս տարվա հունիսին, ցավոք սրտի Բաղանիսը լքեցին երկու ընտանիքներ, բայց ի զարմանս և ի ուրախություն ինձ և ամբողջ Բաղանիսի, մեր տխրությունը կարճ տևեց: Երկու ընտանիքները վերստին դարձան իրենց հայրենի օջախ և հարազատ գյուղ: Վերադարձի հիմնական պատճառը եղավ այն, որ չեն կարողացել հարմարվել օտար՝ ռուսական միջավայրին:

Ես շատ կցանկանամ, որ Բաղանիսցի այս երկու ընտանիքների օրինակը, վարակիչ լինի, իրենց օջախը լքած մեր մյուս հայրենակիցների համար, և նրանք ևս վերստին դառնան իրենց հայրենիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել