
Կուսակցությունների բարոյական մահվան փաստից հետո շրջանառության մեջ է դրվում այն տեսակետը, թե իբր կուսակցությունների գործունեությունը անիմաստ է ընդհանրապես և հերթը քաղաքացիական նախաձեռնություններինն է:
Քաղաքացիական նախաձեռնությունները կարևոր են, բայց նրանք երկիրը չեն հանի ճահճից:
Մեր քաղաքական դաշտն անընդունակ եղավ գտնել ,,Ինչ է կատարվում իրականում Հայաստանում և ինչու,, հարցի պատասխանը , հետևաբար նրա ծնունդ կուսակցությունները վաղ թե ուշ պիտի հեղինակազրկվեին ախտորոշում չունեցող բժիշկների նման:
Նշածս հարցի պատասխանը գտնելուց հետո եթե հաջողվի նաև գտնել ,,Ինչ կերպ է հնարավոր փոխել իրավիճակը,, հարցի պատասխանը, ապա այդ դեպքում քաղաքական դաշտ մտած կուսակցությունները հաջողություններ կունենան:
Մենք հեռու չենք դրանից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10202183115643292?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել