Рабочий визит В.Путина в Дальневосточный федеральный округՄոսկվան հստակորեն հայտարարեց Սիրիայի գործերին ռազմական միջամտելու գաղափարի հետ համաձայն չլինելու մասին: ԱԳՆ Սերգեյ Լավրովը ամեն օր զգուշացնում է կոնֆլիկտի էսկալացիայից բխող ռիսկերի մասին, իսկ փոխվարչապետներից մեկը հայտարարել է, որ «Արևմուտքը այնպես է վարվում իսլամական աշխարհի հետ, ինչպես կապիկը՝ նռնակի»: Որոշ մեկնաբաններ անգամ հայտարարել են, որ սա կարող է դառնալ Երրորդ աշխարհամարտի սկիզբը:

Մինչդեռ այն մարդն, ում կարծիքն ամենակարևորն է այս հարցում, շարունակում է պահպանել լռություն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակնհայտորեն խուսափում է հրապարակային մեկնաբանություններից՝ քիմիական հարվածների առնչությամբ, որոնք տեղ գտան Դամասկոսում օգոստոսի 21-ին, և որոնց արդյունքում զոհվեցին հարյուրավոր մարդիկ: Փոխարենը, Պուտինն իրեն պահում է այնպես, ինչպես Ռուսաստանի բնակչության մեծ մասը՝ ասես սիրիական քաղաքացիական պատերազմը չի հայտնվել սպառնալից նոր փուլի նախաշեմին: Դամասկոսյան քիմիական գրոհից հետո Պուտինն այցելեց ինչ-որ շատրվանի բացման արարողության, մեկնեց Վրաստանի անջատողական հատվածներից մեկը, հետո էլ ստուգայցով մեկնեց Սիբիր՝ ստուգելու ջրապատնեշի ու հանքի վիճակները:

Ոչ մի կասկած չի կարող լինել, որ պարոն Պուտինը դեմ է Սիրիային հասցվելիք հարվածներին: Ոչ մի կասկած չի կարող լինել նաև նրանում, որ Պուտինը սատարում է Բաշար ալ-Ասադի կառավարության կողմին կոնֆլիկտում, որը Ասադն անվանում է իսլամական ծայրահեղության դեմ մղվող պատերազմ:

Այնուամենայնիվ, Պուտինի հրապարակային լռությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը չի կարող կանխարգելել ռազմական միջամտությունը, եթե ԱՄՆ-ըև այլ երկրները որոշեն գործել առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության: Բացի դրանից, եթե համաշխարհային հանրությունը որոշի հարված հասցնել Սիրիային, ապա պարոն Պուտինը, միևնույն է, ոչինչ չի կորցնի, համենայն դեպս՝ տանը:

Рабочий визит В.Путина в Дальневосточный федеральный округ

Այս շաբաթ լրագրողների հետ ունեցած իր զրույցների ժամանակ պարոն Լավրովը հստակորեն հասկացրեց, որ Սիրիայի նկատմամբ ռազմական գործողությունների դիմելու դեպքում Ռուսաստանը կսահմանափակվի միայն բանավոր պատերազմով: «Մենք չենք պատրաստվում ոչ մեկի հետ պատերազմել», - հայտարարեց նա: Նման դիրքորոշումը վերջին հաշվով ձեռնտու է պարոն Պուտինին:

Սիրիական ճգնաժամը կրակի մեջ յուղ լցրեց՝ առաջին հերթին հակաամերիկյան տրամադրությունների սրացման հարցում և ավելի քիչ՝ հակաարևմտյան տրամադրությունների, իսկ սրանք դարձան Պուտինի՝ 2012-ին վերընտրվելու գլխավոր գործոններից մեկը:

Սիրիական թեման անընդհատ քննարկվում է փորձագետների կողմից՝ պետական հեռուստատեսության մակարդակով, իսկ կապիկի ու նռնակի հետ համեմատությունը պատկանում է Դմիտրիյ Ռոգոզինին, ով գրել էր դա իր թվիթերյան էջում: Այդ գրառման տակ մեկնաբանություն էր թողել մեկ այլ ռուս բարձրաստիճան պաշտոնյա, ով գրել էր, որ Արևմուտքի հարվածները Սիրիային կօգնեն Ալ Կաիդային, ինչը կլինի «Ցինիզմի բարձրագույն ձև»:

Նախագահ Օբամայի նկատմամբ կասկածամտությունն էլ ավելի սրվեց վերջինիս՝ եկող շաբաթ Մոսկվայում կայանալիք համաժողովը չեղյալ հայտարարելուց հետո: Բացի դրանից, իր տված վերջին մամլո ասուլիսներից մեկի ժամանակ պարոն Օբաման հայտարարեց, որ պարոն Պուտինի ժեստերի լեզուն նրան «դասարանի վերջին նստարանին նստած ձանձրացող երեխայի» է նմանեցնում: Չնայած նրան, որ այդ արտահայտությունից հետո պարոն Օբաման նշել էր, որ իրենց համագործակցությունը հաճախ բավականին արդյունավետ է եղել, նրա այդ հայտարարությունը գազազեցրել է Պուտինին, ինչի մասին հայտնել է ռուս մի պաշտոնյա, ով ցանկացել է անհայտ մնալ: 

Մինչդեռ Սիրիայում քարտեզի վրա դրված է շատ ավելին, քան զուտ քարոզչական հաջողությունը: Չնայած որ քննադատները մեղադրում են Պուտինին՝ կուրորեն Ասադի դաժանությունը սատարելու մեջ, անկախ բոլոր հանգամանքներից, ռուսական նախագահին ամենաշատն անհանգստացնում են օտարերկրյա ներխուժումները և իսլամական ծայրահեղականության վերելքը:

Նրա տեսակետից` ԱՄՆ-ը և ԱՄՆ-ի դաշնակիցները հերթով քանդում են Մերձավոր Արևելքի երկրներում էքստրեմիզմի կապանքները, պնդում և սատարում են այդ երկրներում ռեժիմների փոխմանը՝ Իրաքից մինչև Լիբիա, Եգիպտոսից մինչև Սիրիա:

Չնայած նրան, որ ամերիկյան ու եվրոպական առաջնորդները հիմնավորում են իրենց դիրքորոշումը այն բաների նկատմամբ, որոնք իրենք համարում են Սիրիայի իշխանությունների կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու անհերքելի փաստեր, ռուսական պաշտոնատար անձինք շարունակում են զգուշացնել հապճեպ դատողություններ անելու մասին, որոնք այնքան կտրուկ են, որ այդ փաստերը կարծես դարձնում են ուղղակի պատրվակ՝ Ասադին գահընկեց անելու ամերիկյան մոտիվներն ի կատար ածելու համար:

Пресс-конференция главы МИД РФ С.Лаврова

Պարոն Լավրովը և ռուսական այլ չինովնիկներ համարում են, որ քիմիական գրոհի հետևում շատ հանգիստ կարող են կանգնած լինել հենց ընդդիմադիրները, որոնք շահագրգռված են նրանում, որպեսզի սադրեն միջազգային հանրության այնպիսի արձագանք, որը կկարողանա փոխել կոնֆլիկտի ընթացքը:

Օգոստոսի 28-ի երեկոյան Կրեմլի ներկայացուցիչները հաղորդեցին, որ պարոն Պուտինը զրուցել է Իրանի նոր նախագահ Հասսան Ռոուհանու հետ: Զրույցի ժամանակ երկրների առաջնորդները համաձայնվել են, որ քիմիական զենքի կիրառությունը «բացարձակապես անընդունելի է» եղել, բայց նաև երկուստեք կիսել են այն կարծիքը, որ սիրիական ճգնաժամն անհրաժեշտ է լուծել «բացառապես դիվանագիտական ու քաղաքական միջոցներով»:

Համաձայն հրապարակված մամլո հաղորդագրության, որը տրամադրվել էր բրիտանական կաբինետի ներկայացուցիչների կողմից, դիմելով բրիտանական վարչապետ Դեվիդ Քեմերոնին, պարոն Պուտինը նշել է, որ Ռուսաստանը բավարար ապացույցներ չունի, որպեսզի պնդի, որ քիմիական գրոհ իրոք տեղ է գտել և եթե եղել է, ո՞վ է դրա համար պատասխանատու:

ԱՄՆ-ում և Եվրոպայում կան բազմաթիվ փորձագետներ, ովքեր հոռետեսորեն են վերաբերվում Ասադի ռեժիմի մեղավորության մասին վկայող փաստերին, սակայն այստեղ կոնսենսուսը հենց հոռետեսությունն է:

«Դա բացարձակ խելագարություն կլիներ Ասադի կողմից կիրառել քիմիական զենք այն պահին, երբ կարմիր գիծն այդքան հստակ է նախանշված: Նա խելագար չէ, նա տրամաբանական է մտածում», - հայտարարել է Ալեքսեյ Պուշկովը՝ ՌԴ Դումայի միջազգային գործերի հանձնաժողվի ղեկավարը:

Պուտինի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև մեկ այլ հանգամանքով՝ Ռուսաստանում տիրող համատարած անտարբերությամբ՝ այս պատերազմի հանդեպ: 

«Մենք կապրենք առաց Սիրիայի էլ, կապրենք առանց Ասադի էլ: Մեզ համար դա կենաց-մահու հարց չէ, բայց թույլ տալ ինչ-որ մեկին ասել, որ մենք պարում ենք Վաշինգտոնի դուդիկի տակ, անթույլատրելի կլիներ», - ասել է Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխատակից Գեորգի Միռսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել