
1in.am-ը գրում է.
Ժամանակակից մարդը 40 տարեկանից հետո այլևս ուժերի անկում չի զգում: Այս մասին հայտարարել են բրիտանացի գիտնականները: Վերջիններս դա բացատրում են նրանով, որ առողջ ապրելակերպը շատ նորաձև է դարձել, ինչի շնորհիվ ավելացել է կյանքի տևողությունը:
2000 հարցվածների 53%-ը համարել է, որ միջին տարիքի ֆենոմենը սպառել է իրեն, և այն այլևս չկա: 50 տարեկանից մեծ մարդկանց 43%-ը դեռ չի մտել միջին տարիքի մեջ: Մարդկանց երեք չորրորդի կարծիքով՝ այժմ տարիքային խմբերի միջև սահմանափակումներ չկան:
Տասից ութը ընդունել է, որ այժմ շատ դժվար է որոշել միջին տարիքը: Մոտավորապես նույնքան մարդ էլ համարում է, որ ամեն ինչ ինքնաներշնչանքի մեջ է, այսինքն՝ եթե քեզ ծեր համարես, կսկսես ծերանալ:
Մոտեցող միջին տարիքը հնարավոր է տարբերակել հետևյալ նշաններով՝ մարդուն բարկացնում են ժամանակակից սարքերը, նա չի հասկանում, թե ինչի մասին է խոսում երիտասարդությունը, սկսում են ցավել նրա հոդերը: Մարդը քնել է ուզում, նա աղմկոտ վայրեր չի սիրում և դրա փոխարեն նախապատվությունը տալիս է հարմարավետ և ոչ նորաձև իրերին: