Aysor.am-ը գրում է.

Գաղտնիք չէ, որ կերակրի աղի չարաշահումը վնասակար է: 

Օրգանիզմում աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության, նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ։

Նշենք նաև, որ աղի ավելցուկը կարող է վնասակար լինել, օրինակ, սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների և բորբոքային երևույթների դեպքում, որի ժամանակ աղի սահմանափակ օգտագործումն ունի բուժիչ նշանակություն։

Գոյություն ունեն կերակրի աղին փոխարինող աղեր, որոնց մեջ հիմնականում լինում է կալիումի քլորիդ, որը կարող է վնասկար լինել նրանց համար, ովքեր ունեն երիկամների, լյարդի, սրտի հետ կապված առողջական խնդիրներ կամ հիվանդություններ: 

Քանի որ աշխարհով մեկ տարածված են աղակերներ, ովքեր այս համային առանձնահատկությունը պաշտում են մյուս բոլոր համերից առավել և չեն կարողանում հրաժարվել աղից, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել այդ փոխարինիչները:

Այնուամենայնիվ, հարկավոր է հիշել, որ կերակրի աղը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է։ Այն կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, մասնակցում է ստամոքսահյութի աղաթթվի գոյացմանը։

Առողջ լինելու լավագույն տարբերակը աղի քիչ օգտագործումն է կամ ամենևին դրանից հրաժարվելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել