Մոլորություններ սննդամթերքի մասինԼեգենդ 1. Խանութներում վաճառվող սննդամթերքն ավելի անվտանգ Է

Շատերը, վստահելով խանութի վաճառողի ասածներին, մեխանիկորեն վերցնում են այն, ինչ դրված է վաճառասեղանի դարակներին։ Եթե հավատանք գովազդներին, ապա կստացվի, որ բոլոր մթերքներն, առանց բացառության, առողջարար են, օգտակար, վիտամիններով հարուստ և օրգանիզմի համար անփոխարինելի։ Բայց չէ՞ որ սննդի մեջ առկա արհեստական հավելումները, փոխարինող կամ գունավորող նյութերը և, ընդհանրապես, այդ ամբողջ սննդային քիմիան չեն կարող համեմատվել բնական մթերքների հետ։ Դրանք չեն կարող օգտակար լինել։ Դեռ ավելին՝ շատ հաճախ նույնիսկ ավելի վտանգավոր են, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այդ պատճառով որևէ մթերք գնելիս անպայման ծանոթացեք բաղադրիչների ցուցակին, ուշադիր զննեք պիտանելիության ժամկետը և, եթե ինչ-որ բան ձեզ չի գոհացնում, հրաժարվեք տվյալ մթերքը գնելուց։

Լեգենդ 2. Կիսաֆաբրիկատները հարմար են և անվնաս

Շատ տնային տնտեսուհիներ, ժամանակը խնայելու համար, նախընտրում են օգտվել կիսաֆաբրիկատներից։ Դրանք կրկին չեն կարող համեմատվել ձեր ձեռքով պատրաստվածների հետ։ Եթե քիչ ավելի ուշադիր նայեք պիտակի վրա նշված (եթե, իհարկե, նշված է) բաղադրիչների ցուցակին, ապա կսարսափեք՝ տեսնելով, թե սննդամթերքի երկարատև պահպանմանը նպաստող որքան նյութեր կան դրա մեջ, որոնք դուք և ձեր երեխաները ստիպված եք լինելու ուտել։ Էլ չենք խոսում այն մասին, որ այդ բոլոր քիմիական հավելումների պատճառով կերակուրը անբնական, տհաճ համ է ստանում։

Լեգենդ 3. Պետք է սնվել օրը երեք անգամ

Նախաճաշ, ճաշ և ընթրիք։ Սա սնունդ ընդունելու ամենատարածված «սխեման» է։ Սակայն փորձեք ականջ դնել օրգանիզմի «ձայնին». իրականում օրը քանի՞ անգամ է այն սնունդ պահանջում։ Երեքից ավելի՞։ Հավանաբար, այո։ Եթե քաղցում եք, ապա կարիք չկա սպասել մինչև ընթրիքի ժամը, նամանավանդ եթե դեռ 3-4 ժամ կա։ Կարելի է մի փոքր ուտել։ Սակայն եթե աշխատանքային ընդմիջման ժամին կամ դասամիջոցին ուտելու ցանկություն չունեք, պետք չէ ստիպողաբար ուտել։ Կերեք այն ժամանակ, երբ իսկապես քաղցած եք։

ամբողջական նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել