Չորս օրում չորս երկիր... Երկրներ, որոնք իրենց ամեն ինչով հեռու են նման լինելուց Հայաստանին:
Լատվիա, երկիր, որն ամենականաչ երկիրն է, որ ես տեսել եմ, որտեղ ամենաբարձր սարը 350մ էլ չկա, որտեղ գետերը այնքան հանդարտ են, կարծես աստված սիրահարված է եղել, երբ կերտել է նրանց: Հեծանիվն այստեղ զվարճանք չէ, այլ փոխադրամիջոց, գարեջրի գործարանները՝ տեսարժան վայրեր, իսկ ամառը՝ փառատոնների եղանակը: Այստեղ ևս կարելի է գտնել հայերին, որոնք իհարկե ունեն եկեղեցի, որտեղ մոմերի վրա ոսկյա տառերով գրված է Գրիգոր Լուսավորիչ, չհարցնեք՝ ինչու... գուցե, որ լավ լուսավորի՞:
Էստոնիա,  Տալինի «հին քաղաքի» յուրաքանչյուր ամրոցում, անկյունում կարելի է գտնել սրճարան և լիքը ժամանակակից «գիքորներ», որոնք կանչում են «էստի համեցեք»: Տարտու ուսանողական քաղաքում է գտնում Դորպատի հայտնի համալսարանը, հրեշտակի և սատանայի կամուրջները իրար հարևաններ են:
Վալգա-Վալկա քաղաքը Լատվիա-Էստոնիա սահմանն է... Այստեղ մարդիկ հարևանի տուն գնալիս վերցնում են անձնագիր, աշխատում են մի երկրում, ստանում եվրոներ, ծախսում այլ երկրում լատերով:
Շվեդիա,  Ստոկհոլմ շատ հեշտ է հասնել Բալթիկ ծովի երկրներից ցանկացածից... Նավը մի գիշերվա մեջ քեզ հասցնում է արքայական մայրաքաղաք, որտեղ ձիավորների համար հատուկ ճանապարհային նշաններ կան, այստեղ լուսակիրը ունի չորս լույս- կապույտը հեծանվորդների համար է: Եվ ամենուրեք կարող ես տեսնել «բարի» տրոլների:
Մինչ այդ ես «բարդ» իրադրության մեջ էի. գնել կոշի՞կ, թե՞ տեսնել Ստոկհոլմը... Հա, շատ բարդ էր :))
Ռուսաստան, Մոսկվան ձգտում է նմանվել Եվրոպային, սակայն դա նրան չի հաջողվում: Կրկին հայկական եկեղեցի, ահռելի, մեծ, հսկայական... 
Հայաստան...դու հինգերորդը չես, դու միակն ես...

Ամբողջ ամառ ես փնտրում էի ամառը... փնտրում էի իմ մեջ... արև, որ այրեր անցյալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել