Ladynews.am-ը գրում է.

Կա՞ն արդյոք զույգեր, որ երբեք չեն վիճում, կարծում ենք ոչ: Բոլորն էլ երբեմն տրվում են բացասական էմոցիաներին ու սիրելի մարդուն ասում խոսքեր, որոնց համար զղջում են արդեն վայրկյաններ անց: LN-ի հետ պարզեք, թե ինչպե՞ս է կարելի է սկսել զղջմանը հաջորդող հաշտեցման պրոցեսը:

Նախ պետք է հիշել, որ հաշտեցման քայլ անել անմիջապես վեճից հետո չի կարելի: Հաճախ վիճաբանությունների ընթացքում կանայք տղամարդկանց վրա են թափում ներսում կուտակված ողջ բացասականնն ու նույն վայրկյանին էլ ասում. «Դե լավ, արի մոռանանք»: Սա ծիծաղելի է, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կարող է վեճի նոր ալիք առաջացնել, քանի որ տղամարդուն կթվա, թե Դուք ծաղրում եք իրեն: Վիճաբանությունից հաշտեցում տանող էտապը պետք է տևի գոնե մի քանի ժամ, որ ուղղակի անհրաժեշտ է թե Ձեզ, թե Ձեր կողակցին մտքերը հավաքելու համար: Հոգեբանները խորհուրդ են տալիս այդ մի քանի ժամվա ընթացքում տնային գործեր անել, օրինակ՝ ձեռքով լվացք: Դա կլիցքաթափի Ձեզ:

Հաշտության գնալու առաջին քայլը երբեք չպետք է մեղադրական տոն պարունակի: Մոռացեք «Լավ, արի հաշտվենք, բայց մեկ է ամեն ինչում դու էիր մեղավոր» և նմանատիպ արտահայտությունների մասին: Վիճաբանությունից հետո պետք է ամբողջական խաղաղություն: Մոտեցեք նրան և ուղղակի ասեք այդքան անհրաժեշտ բառը կներես: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել